Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 18:45 09-10-2024

Կորուսյալ հայրենիքը՝ բիզնեսի առարկա․ ով է Արցախը Երևան «տեղափոխող» գործարարը

Երևանում կառուցվում է «Նոր Արցախ պետություն» անունով թաղամաս, որում նախատեսված ինը թաղերն ունենալու են «Ստեփանակերտ», «Մարտունի», «Մարտակերտ», «Ասկերան», «Հադրութ», «Շուշի», «Քարվաճառ», «Բերձոր», «Շահումյան» անվանումները:

Թե ինչու են այս ցանկից բացակայում արցախյան մյուս բնակավայրերի անունները, պարզ չէ։

Oragir.News-ն այցելեց «Նոր Արցախ պետություն» թաղամաս՝ աշխատանքերի ընթացքին ծանոթանալու և ընթերցողներին հուզող հարցերի պատասխանները ստանալու համար։



Նոր կառուցվող թաղամասի, այսպես ասած, անվտանգության աշխատակիցները նշեցին, որ այս պահին «վերադասից» մարդ չկա, ենթակա աշխատակիցներն են այստեղ, և նրանցից ոչ ոք չի կարող մեր հարցերին պատասխանել։

Խնդրեցին սպասել, մինչ աշխատակիցները կխոսեն «վերադասի» հետ, նկարահանման թույլտվության համար։ Սակայն մեզ այդպես էլ չթույլատրեցին նկարահանում իրականացնել տարածքում։

Թաղամասի վաճառքի մենեջերներ ներկայացող 2 կանայք նշեցին, որ իրենց տնօրենի անունը Հովհաննես է։ Եվ նրա անունից նկարահանման ու հարցազրույցի համար պահանջեցին հարցաշար՝ խնդրելով փոխանցել մեր հեռախոսահամարը, որպեսզի Հովհաննեսը կապ հաստատի մեզ հետ։

Հարկ է նշել, որ սկզբում աշխատակիցներից մեկը նշեց, որ «Նոր Արցախ պետություն» թաղամասը կառուցվելու է մեր տեսած կառուցվող թաղամասի կողքին, և այնտեղ աշխատանքներն սկսվելու են 2 օր հետո՝ հավելելով, որ այդ թաղամասի աշխատանքներով ևս իրենք են զբաղվելու։ Սակայն «Նոր Արցախ պետություն» թաղամասի ֆեյսբուքյան էջում ակտիվ գովազդվում է հենց այն հասցեն, որտեղ այցելել է Oragir.News-ը։



Չնայած կառուցապատողները հայտարարել են՝ թաղամասը համախմբվելու և կորցրած Արցախը վերագտնելու նոր հնարավորություն է արցախցիների համար, ակնհայտ է, որ ծրագիրը բիզնես նպատակ ունի, նրանց ֆեյսբուքյան էջն ավելի շատ բիզնես կենտրոնի գովազդ է պարունակում։

Ի՞նչ է սա ենթադրում․ արցախցիների համախմբվելու և կորցրած Արցախը վերագտնելու անվան տակ ոմն Հովհաննեսն ու գուցե նրանից ավել վերև գտնվող գործարարներ, խաղում են ազգային հույզերի հետ՝ հետապնդելով առավելապես բիզնես հետաքրքրություններ։

Նշենք, որ կառուցվող թաղամասը գտնվում է Էրեբունի վարչական շրջանի Արին Բերդ փողոցի դաշտամիջյան ամայի հատվածում՝աղբի ու գարշահոտության մեջ։ Ավելին՝ հասարակական տրանսպորտն այդ վայր չի հասնում, թաղամասը բավականին հեռու է տրանսպորտի վերջին կանգառից, և ոտքով գնալն ուղղակի անհնար է, տարածքում կան նաև թափառող շներ։



Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմում Արցախն օկուպացնելուց հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր․ «Եթե հայերը ցանկանում են, ապա կարող են Հայաստանում Ղարաբաղ անունով ինչ-որ բան կառուցել»։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ թաղամասը կառուցապատողներն ավելի վաղ հայտարարել են, թե «Նոր Արցախ պետություն»-ում լինելու են Արցախի եկեղեցիները, մշակութային շինությունները, «Դեդոն ու Բաբոն», նախատեսված է նաև թանգարան, որում կներկայացվեն Արցախը խորհրդանշող իրեր, ապա ենթադրելի է, որ նրանք ականջալուր են եղել Բաքվից հնչող խորհուրդներին և փորձում են Արցախն իր խորհրդանիշներով տեղափոխել և ամփոփել Էրեբունի վարչական շրջանի Արին Բերդ փողոցի դաշտամիջյան ամայի հատվածում։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
09:00 Թմրանյութ, բնակարան, ավտոմեքենա․ 10 դատական հայցերը գուցե ավելանան
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
10:54 Բժիշկներին թույլ է տրվել մուտք գործել ՔԿՀ՝ միայն Արսեն Գևորգյանի մահվանից հետո․ հայտարարություն
09:35 «Երևանի ավտոբուսը» կպարզաբանի 13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու միջադեպը
14:00 Նոր սկանդալ ավտոբուսում, Փաշինյանը՝ Թուրքիայում, 1in.am-ի հայցը, Հ1-ի մլն-ները, ընդդիմադիրի մահը. Ամփոփ լուրեր
08:20 Իրինա Մկրտչյանը կմնա․ երաժշտական դպրոցի ծնողները դեմ․ «Ժողովուրդ»