Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 23:46 05-10-2024

Դպրությունը՝ Արարատի թագավորությունում․ Միքայել Բադալյան

Միքայել Բադալյանն իրֆեյսբուքյան էջում գրում է․ «ԴՊՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԱՐԱՏԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Արարատի թագավորությունում դպրության վերաբերյալ մեր ունեցած տեղեկությունները խիստ սակավ են: Սակայն, Այանիս և Թոփրաք կալե հնավայրերից հայտնաբերված որոշ սեպագիր կավե սալիկների պարունակությունը թույլ է տալիս որոշակի ենթադրություններ անելու Բիայնայում դպրության և կրթության մասին:

Այսպես, Այանիս հնավայրում 1990 թվականին հայտնաբերված սեպագիր կավե մի սալիկի վրա աղյուսակի տեսքով սյունակներով գրված են մի քանի անգամ կրկնվող տարբեր սեպանշաններ:

Օրինակ, երրորդ սյունակում ši սեպանշանը իրար հաջորդելով, կրկնվում է 6 անգամ, չորրորդում՝ ur սեպանշանը՝ 4 անգամ, ne-ն՝ իսկ 8 անգամ, հինգերորդ սյունակում՝ aš սեպանշանը՝ առնվազն 4 անգամ և այլն: Այսինքն, մենք գործ ունենք ուսուցողական կավե սալիկի հետ, որը վրա ապագա դպիրները սովորել են գրել սեպագիր համակարգում առկա տարբեր սեպանշաններ:

Նույն Այանիսում 2007 թվականին փոքր սափորների միջից հայտնաբերվել են չորս կավե սալիկներ, որոնք ևս, ամենայն հավանականությամբ, ունեցել են ուսուցողական բնույթ:

Այս առումով, խիստ հետաքրքիր են Թոփրաք կալեից հայտնաբերված կավե սեպագիր սալիկները, որոնց վրա աղյուսակների տեսքով նշված են իրար հաջորդող կրկնվող թվեր: Իհարկե, այս սալիկները կարող էին ունենալ հաշվարկային նշանակություն, սակայն, չպետք է նաև բացառել, որ դրանք կիրառվել են ուսուցողական նպատակներով: Եթե նույնիսկ, այս աղյուսակները կիրառվել են հաշվարկային նպատակներով, ապա դա ևս կարող է վկայել Արարատի թագավորությունում դպրության և մաթեմատիկան գիտելիքների մասին»:

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
17:36 Կառավարության շենքում հարմար տեղավորված խմբակը պետական բյուջեի հետ հերթական խարդախությունն է իրականացրել. Ավետիք Քերոբյան
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
21:28 Վրացական համարանիշներով «SCANIA» բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ կոնտեյներով բախվել է կամրջի բետոնե ծածկին