Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 19:46 05-10-2024

Գուցե քաղաքականություն մտնեմ․ տրանսգենդեր Դիանա Ղզրոյան

«Գուցե քաղաքականություն մտնեմ, ինչո՞ւ ոչ»,- այս մասին իր հարցազրույցներից մեկում ասել է Հայաստանը «Miss Star International» տրանս գեղեցկության միջազգային մրցույթում ներկայացնող տրանսգենդեր Դիանա Ղզրոյանը։

Հարցին, թե ինչպես է իրեն պատկերացնում 10 տարի հետո, նա մասնավորապես պատասխանել է։

«Ակտիվիստական, հասարակական գործունեություն ծավալելով՝ գուցե քաղաքականություն մտնեմ, ինչո՞ւ ոչ, շատ եմ սիրում։ Վիդեոներից մեկի տակ մեկնաբանություն նկատեցի, մեկը գրել էր՝ հեսա, որ սրան վարչապետ տան, չզարմանաք։ Օրինակ՝ ԱՄՆ-ի պառլամենտում կա տրանսգենդեր կին։ Ինձ թվում է՝ մեր հասարակության այդ քննադատող շերտի մտահոգությունը նա է, որ եթե հիմա տրանսգենդերը միջազգային մրցույթում Հայաստանն է ներկայացնում, բա որ մի օր էլ քաղաքականություն մտնի, էս ա մեր հալը, էս ո՞ւր ենք հասել․․․»,- ասել է նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Դիանա Ղզրոյանը ֆեյսբուքյան իր էջում քաղաքական նյութերով է կիսվում, ավելին՝ սատարում է գործող իշխանություններին, մասնավորապես Նիկոլ Փաշինյանին։

Նրա ֆեյսբուքյան էջում տեղադրված է Փաշինյանի լուսանկարը։ Ավելին՝ նա 2021 թվականի ընտրություններին սատարել է Փաշինյանին և կիսվել նրա հայտնի կարգախոսով՝ «Ապագա կա ապագա»։

Հիշեցնենք, որ «Miss Star International» տրանս գեղեցկության միջազգային մրցույթն անցկացվելու է 2024 թվականի դեկտեմբերին Բրազիլիայում։

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
17:36 Կառավարության շենքում հարմար տեղավորված խմբակը պետական բյուջեի հետ հերթական խարդախությունն է իրականացրել. Ավետիք Քերոբյան
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
21:28 Վրացական համարանիշներով «SCANIA» բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ կոնտեյներով բախվել է կամրջի բետոնե ծածկին