Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 14:28 03-10-2024

ԲՏԱ փոխնախարարն ընդունել է հեռուստաընկերությունների ղեկավարներին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանն ընդունել է մայրաքաղաքային, հանրապետական և մարզային ծածկույթ ապահովող հեռուստաընկերությունների և Տեսալսողական մեդիայի Ինդուստրիալ կոմիտեի (ԻԿ) ղեկավարներին և ներկայացուցիչներին:

Նախարարությունից հայտնում են, որ ոլորտի ներկայացուցիչները բարձրաձայնել են ոլորտում առկա օրենսդրական, քաղաքական, անվտանգության, հանրային մուլտիպլեքսի և առնչվող այլ թեմաների հետ կապված իրենց հուզող հարցերն ու խնդիրները, որոնք հեռուստաընկերությունների ներկայացուցիչների տեսանկյունից խոչընդոտում են ընկերությունների արդյունավետ գործունեությունն ու մրցակցությունը:

Քննարկվել են նաև պայմանագրերի վերանայման, հեռարձակման ծավալի և որակի, գնագոյացման և տեխնիկական հարցերով պայմանավորված խնդիրներ:
Նախարարի տեղակալ Մելիքսեթյանը լսել է հանդիպման ներկաների առաջարկություններն ու մտահոգությունները։ Քննարկվել են նաև փոխգործակցության զարգացման հնարավորությունները:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները՝ հնչեցված խնդիրներին լուծում տալու պատրաստակամության սկզբունքով:

Հանդիպմանը ներկա են գտնվել նաև ՀՀՌՑ ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Նարեկ Ադամյանը, տնօրենի տեղակալ Սահակ Դավթյանը, ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը և «Արմենիա TV», «Շանթ TV», «5-րդ ալիք TV», «Բուն TV», «Ֆորտունա TV», «Ցայգ TV», «Մեդիա TV» հեռուստաընկերությունների և Տեսալսողական մեդիայի ինդուստրիալ կոմիտեի ներկայացուցիչները:

Ամենից շատ դիտված

16:00 13-ամյա աղջկա միջադեպը դիվերսիա էր հասարակության դեմ
18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
16:04 Արամ Մելիքյանի դուստրը պատրաստվում է հեռանալ Հայաստանից․ ո՞ր երկիր է տեղափոխվելու Էլիզը
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
18:10 Հսկիչն իրավասու չէ ուղևորներին, առավել ևս՝ անչափահասներին, իջեցնել հանրային տրանսպորտից. «Երևանի ավտոբուս»
17:36 Կառավարության շենքում հարմար տեղավորված խմբակը պետական բյուջեի հետ հերթական խարդախությունն է իրականացրել. Ավետիք Քերոբյան
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի