Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 12:40 03-10-2024

Բիոմետրիկ անձնագրերը հեշտացնելու են քաղաքացիների կյանքը պետական համակարգի հետ շփվելիս. փոխնախարար

Կառավարությունը հաստատեց Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2346-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։

«Օրակարգային այս հարցով տրամաբանորեն ամփոփում ենք պետություն-մասնավոր գործընկերություն շրջանակներում ՀՀ քաղաքացուն նոր ձևաչափով կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտեր տրամադրելու մրցութային վերջին փուլը և, ըստ էության, առաջարկում ենք նախագծով հաստատել երկորդ փուլի, այսինքն՝ առաջարկի հարցման ներկայացման բոլոր մանրամասները, այդ թվում՝ վերջնականացված պայմանագրի նախագիծը, ինչպես նաև տեխնիկական պահանջները»,- ասաց ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։

«Ինչպես նշել էի, 3 որակավորված հայտատուներ ունենք՝ միջազգային բարձր հեղինակություն ունեցող, որից երկուսը կոնսորցիում, մեկը՝ անհատ կազամկերպության ձևաչափով։ Շուրջ 5 ամիս մենք, ըստ ընթացակարգի, պետք է բանակցություններ վարեինք այս 3 որակավորված հայտատուների հետ, որպեսզի կարողանայինք նաև փոխընդունելի ձևակերպումներ ունենալ ամբողջ մրցույթի պայմաններում, և նշեմ, որ ուրախալի է այն փաստը, որ մենք ի վերջո կարողացել ենք այս բանակցությունները ճիշտ ժամկետում ամփոփել, և սրա արդյունքներով այսօր քննարկմանը ներկայացված է պայմանագրի այն նախագիծը, որը մի կողմից՝ իրագործելի է, իսկ մյուս կողմից՝ բարձր ստանդարտներ է երաշխավորում պետության անունից»,- նշեց նա։

Արփինե Սարգսյանի խոսքով՝ Կառավարության հաստատումից հետո՝ հոկտեմբերի 8-ին, գնահատող հանձնաժողովը կհաստատի առաջարկի հարցման ամբողջ բնութագիրը։ «Հոկտեմբերի 10-ին արդեն մենք կհանրայնացնենք այս տեղեկատվությունը, դրանից հետո արդեն մասնակիցները հնարավորություն կունենան հայտերը ներկայացնելու, հայտերի ներկայացման համար մինչև 2025 թվականի հունվարի 10-ը հայտատաուները ունեն հնարավորություն։ Հունվարի 11-ից սկսած մենք արդեն սկսելու ենք բուն գնահատման պրոցեսը հենց գնահատող հանձնաժողովի կողմից և, ըստ էության, 80 օր ժամկետ ունենք, որպեսզի կարողանանք ամփոփել ամբողջական տվյալները։

2025 թվականի մարտի վերջին մենք կունենանք հաստատված հաղթող ընկերություն, ըստ ներկայացրած բնականաբար առաջարկների և նրան կտանք ժամանակահատված որպեսզի ներդնի ենթակառուցվածք և սկսի արտադրությունը»,- ասաց նա։

Նախարարի տեղակալն ընդգծեց, որ պրակտիկ առումով բիոմենտրիկ անձնագիրը անձի նույնականացման առումով մեզ կտա բարձր ստանդարտ, որը թույլ կտա հարաբերվել նաև այլ պետությունների հետ։ «Այս նոր համակարգը թույլ կտա հստակ բիոմենտրիկ տվյալների հավաքման և համադրման արդյունքում կրճատել այն հերթերը, որոնց մեր քաղաքացիները բախվում են օդանավակայաններում, արագ սպասարկում ունենալ և ի վերջո հասնել նրան, որ տարբեր երկրների միջև փոխգործակցության արդյունքում ավելի արժանապատիվ ճանապարհորդելու իրավունք կկարողանան մեր քաղաքացիներն ունենալ։

Սա տալիս է շատ լավ նախադրյալ՝ ունենալու էլեկտրոնային կառավարման գեյթ ասվածներով անցնելու հնարավարություն, որովհետև անձինք կարող են անձը հաստատող այս փաստաթղթերով շատ արագ, առանց անգամ սահմանապահի հետ հաղորդակցության, անցնել սահմանային անցման կետերը»,- նշեց Արփինե Սարգսյանը։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ