Ներքին 2 տարի առաջ - 12:45 01-10-2024

Պետք է տեղի ունենա պետական ծառայությունների աշխատանքի ամբողջական վերափոխում. Փաշինյան

Պետությունների թվայնացման գործընթացը պետք է ածանցվի հասարակության և բիզնեսի համար հարմար լինելուն, այլ ոչ թե հակառակը. այս մասին Եվրասիական տնտեսական համաժողովի լիագումար նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Թվային հասարակություն և զարգացած տնտեսություն կառուցելու համար որոշել ենք նախևառաջ մեր թվային ճարտարապետությունն ամրագրել երկու սկզբունքների վրա՝ վստահություն և անվտանգություն: Թվային գործընթացները պետք է լինեն պարկտիկ, արդիական և օգտակար մարդկանց ու բիզնեսի համար: Իսկ եթե սա տեղի չի ունենում, ուրեմն սա ոչ թե թվայնացում է, այլ դրա իմիտացիա, ինչն իհարկե անօգուտ է: Խոսքը պետք է լինի պետական ծառայությունների աշխատանքի ամբողջական վերափոխման մասին», - ասել է վարչապետը՝ նկատի ունենալով թվայնացումը:

Նրա համոզմամբ՝ հարկավոր է ոչ թե մասնակի թվայնացում անել, այլ ստեղծել այնպիսի ծառայություններ, որոնք կհամապատասխանեն մեր քաղաքացիների և բիզնեսի կենսական նշանակություն ունեցող կարիքների բավարարմանը և օպերատիվ արձագանք կապահովեն կարևոր իրադարձություններին:

«Թվայնացման ձևաչափին անցում կատարելու գործընթացում անհրաժեշտ են հուսալի, ամբողջական և հուսալի տվյալներ: Դա թույլ կտա պարզեցնել քաղաքացիների և բիզնեսի փոխգործակցությունը պետական մարմինների հետ՝ գործընթացը դարձնելով ավելի հարմար, արդյունավետ և անվտանգ», - ասել է Փաշինյանը:

Նա նաև ընդգծել է, որ տվյալների վստահելի պահպանման կոնցեպտն առանցքային կարևորություն ունի Հայաստանի թվային ձևափոխման գործում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում