Ներքին 2 տարի առաջ - 15:12 25-09-2024

ԿԸՀ-ն ստացել է ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացներին մասնակցության 10942 դիմում

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ ընտրությունների անցկացման մասնագիտական ամենամյա դասընթացներին մասնակցելու նպատակով մուտքագրվել է 10942 քաղաքացու տվյալ։ Դասընթացները մեկնարկելու են հոկտեմբերից։ Դասընթացներ անցկացվելու են ՀՀ բոլոր մարզերում։

Տեղամասային ընտրական հանձնաժողովներում ընդգրկվելու իրավունք ստանալու համար քաղաքացիները նախ պետք է մասնակցեն դասընթացին, այնուհետև հանձնեն ստուգարք։ Ստուգարքի արդյունքում անհրաժեշտ միավոր հավաքելու դեպքում հայտատուի տվյալները կներառվեն տեղամասային ընտրական հանձնաժողովներում ընդգրկվելու իրավունք ունեցող քաղաքացիների ցանկում։

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տարին առնվազն մեկ անգամ կազմակերպում է լիցենզավորման դասընթացներ, որոնց իրավունք ունեն մաuնակցել 18 տարին լրացած և ընտրական իրավունք ունեցող Հայաuտանի Հանրապետության քաղաքացիները։ Uտուգարքի հիման վրա տեղամասային ընտրական հանձնաժողովում ընդգրկվելու որակավորում շնորհվում և վկայական տրվում է այն մասնակցին, որը հավաքել է առնվազն 31 միավոր:

Ամենից շատ դիտված

09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
23:58 Կալուգան չպիտի որոշի, թե ինչ սահմանադրություն կունենա կամ չի ունենա Հայաստանը. Ռուբեն Ռուբինյան
18:08 87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը