Ներքին 2 տարի առաջ - 12:13 25-09-2024

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի ծառայողական ավտոմեքենան տեղափոխվել է «պլաշչադկա». վարորդը եղել է ոչ սթափ. shamshyan.com

Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները ՊԾ Երևան քաղաքի գնդի հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել «Toyota» մակնիշի «030 HH 01» համարանիշի ավտոմեքենան:

Պարեկները ծառայություն կատարելիս նկատել են, որ նշված ավտոմեքենան երթևեկում է հանդիպակաց, կանգնեցրել են, տեղում ստուգվել է վարորդի սթափությունը և պարզվել է, որ նա եղել է ոչ սթափ:

Նշված համարանիշները հաշվառված են ՀՀ Ազգային ժողովի հաշվեկշռում, իսկ ավտոմեքենան սպասարկում է Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանին:

Հայկ Մամիջանյանը ավտոմեքենայում չի եղել:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան