Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 21:54 24-09-2024

Բազմաթիվ ծնողներ ցանկանում են հրաժարվել 3-չդ դասարանի «Թվային գրագիտություն» առարկայից

Օգտատերերից մեկը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն խնդրում եմ ասեք, արդյո՞ք ես որպես երկրորդ դասարանի երեխայի ծնող կարող եմ հրաժարվել այս առարկայի (Թվային Գրագիտություն և Համակարգչային Գիտություն) մի շարք դասեր`մոտ 80%-ը իմ երեխային սովորեցնելուց։

Թող ես լինեմ հետամնաց, դուք`առաջադեմ, բայց ինձ համար մեղմ ասած նորմալ չի, որ ամեն օր 7 տարեկան երեխայիս պրոպագանդեմ հեռախոս, համակարգիչ և ռոբոտների դերը մեր կյանքում կամ մեյլ֊ից օգտվել,այն դեպքում, երբ իմ երեխային ես թույլ չեմ տալիս հեռախոս և առավել ևս համակարգիչ։

Այս հարցով բնականաբար ես զանգելու եմ թեժ գիծ, բայց գրառումն անում եմ ,քանի որ բավականին ծնողներ կան ովքեր համակարծիք են ինձ հետ։

Թող էլի սովորեն, էլի մեր օրերում կարևոր դեր է կատարում տեխնոլոգիան ,բայց դա 7 տարեկան երեխային սովորեցնելու բան չի (համենայնդեպս ինձ համար)։

Թող ես լինեմ առանց բարձրագույն կրթության ծնող` առանց դիպլոմի, դուք` ԲՈՒՀ ավարտած դիպլոմավոր, ամենայն հարգանքով` այս ամենը քարոզելու փոխարեն կարող էր լինել էթիկան, որպես առարկա` ինչը շատ կարևոր է, ինչպես նաև մշակութային տարրեր պարունակող առարկա։

Հերիք չեր,որ ամեն ինչը QR կոդով է։

Կրկնում եմ ինձ համար նորմալ չի 7 տարեկանում սովորելը ,ոչ թե գիտելիքներ ունենալ այդ ամենից այս դարում»։





Ամենից շատ դիտված

18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
21:28 Վրացական համարանիշներով «SCANIA» բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ կոնտեյներով բախվել է կամրջի բետոնե ծածկին
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
21:50 Ընդդիմությունը դա հատուկ է անում, որ թողնենք, գնանք բոլորս. Իրինա Ծատուրյան