Ներքին 2 տարի առաջ - 12:13 24-09-2024

Տարոնիկ գյուղում Նիկոլի թիվն է, տրանսպորտ չկա, ջուրը կրում ենք․ բնակիչներ

«Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի բնակիչները ջուրը դույլերով են կրում, քանի որ գյուղ տանող ճանապարհի ասֆալտը քանդել են, որ նոր ջրագծեր անցկացնեն, ու փակել են նաև հին ջրագիծը։ Իսկ հորի ջուրը խմելու ենթակա չէ»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց գյուղի բնակիչներից մեկը։

Անդրադառնալով գյուղի խնդիրներին, բնակիչը պատմեց, որ գյուղի միջով նախկինում գազելներ էին անցնում, որոնք հետո փոխարինվեցին ավտոբուսով․ «3 հատ գազելը հանեցին, 1 ավտոբուս տվեցին, որն էլ 1-2 ժամը մեկ է աշխատում։ Իսկ տաքսիները մեր գյուղ չեն էլ գալիս, որովհետև ասֆալտ չկա։ Եթե մեկն էլ շփոթվի, գա՝ բարձր գներով է մարդկանց տեղափոխում»,- դժգոհեց նա, հավելելով, որ հարևաններով 1-2 կիլոմետր քայլում են դեպի կողքի գյուղ, որ հետո տաքսի նստեն։

«Ջուրը կրում ենք, տրանսպորտի հարցը չի լուծվում, լրիվ Նիկոլի թիվն է։ Մեր գյուղը լրիվ անտեսված է իշխանության կողմից։ Երևի՝ կսարքեն այն ժամանակ, երբ ընտրությունների համար իրենց պետք լինենք»։

Ամենից շատ դիտված

18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
21:28 Վրացական համարանիշներով «SCANIA» բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ կոնտեյներով բախվել է կամրջի բետոնե ծածկին
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
21:50 Ընդդիմությունը դա հատուկ է անում, որ թողնենք, գնանք բոլորս. Իրինա Ծատուրյան