Ներքին 2 տարի առաջ - 10:20 24-09-2024

Մակունցը հյուրընկալվել է Մերձավոր Արևելքի ինստիտուտում

2024 թվականի սեպտեմբերի 13-ին դեսպան Լիլիթ Մակունցը հյուրընկալվել էր Մերձավոր Արևելքի ինստիտուտում (ՄԱԻ)՝ որտեղ մասնակցեց ՄԱԻ Սևծովյան ծրագրի հետազոտողների հետ քննարկմանը:

Չորս հետազոտողներից երեքը ներկայացրեցին Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, իսկ մեկը՝ Ռումինիայի պաշտպանական և ռազմական արդյունաբերության, ինչպես նաև ՀՀ և Ռումինիայի միջև այդ ոլորտում հնարավոր համագործակցության վերաբերյալ իրենց հետազոտությունների արդյունքները: Դեսպանի և հետազոտողների միջև քննարկումը և հարցուպատասխանի հատվածը վարեց Սևծովյան ծրագրի ղեկավար դոկտոր Յուլիա-Սաբինա Ժոժան:

Դեսպան Մակունցը երախտագիտություն հայտնեց հետազոտությունների արդյունքները ներկայացնելու համար: Ընդգծելով Հայաստանի կառավարության հանձնառությունը տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հաստատման գործում, ողջունեց վերջիններիս ներդրումն ուղղված տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ ընկալման խորացմանը, հատկապես՝ Հարավային Կովկասի և Սևծովյան տարածաշրջաններում առկա մարտահրավերների համատեքստում։

ԱՄՆ պետքարտուղարության կողմից ֆինանսավորվող Սևծովյան ծրագիրն աջակցում է ամերիկյան հետազոտողներին, ովքեր հետազոտություններ են իրականացում Սևծովյան տարածաշրջանի վերաբերյալ: Տարածաշրջանի երկրներ այցերով, ինչպես նաև ԱՄՆ-ում գործող, տարածաշրջանային փորձագետների հետ համագործակցության միջոցով Ծրագիրը նպատակ ունի խորացնել տարածաշրջանի ռազմավարական կարևորության ընկալումը և նպաստել տարածաշրջանի նկատմամբ ԱՄՆ քաղաքականությանը: Ծրագիրը նաև հնարավորություն է տալիս հետազոտողներին այցելել տարածաշրջանի երկրներ՝ ելնելով իրենց հետազոտության թեմաներից:

1946 թվականին հիմնադրված Մերձավոր Արևելքի ինստիտուտը Վաշինգտոնում գործող և բացառապես Մերձավոր Արևելքի ուսումնասիրությամբ զբաղվող ամենահին վերլուծական կենտրոնն է, որն առաջարկում է քաղաքականության փորձագիտական վերլուծություն, կրթական նախաձեռնություններ, մասնագիտական զարգացման ծրագրեր և ծառայում է որպես տարածաշրջանի արվեստի և մշակույթի կենտրոն։

Ամենից շատ դիտված

18:30 102-րդ ռազմաբազայի զինծառայողները 5 հոգու ծեծել են․ ուկրաինացին բուժում է ստանում, հայերը՝ ոչ
22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
21:28 Վրացական համարանիշներով «SCANIA» բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ կոնտեյներով բախվել է կամրջի բետոնե ծածկին
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
21:50 Ընդդիմությունը դա հատուկ է անում, որ թողնենք, գնանք բոլորս. Իրինա Ծատուրյան