Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 23:21 23-09-2024

Աջափնյակում ավելացնում ենք բարեկարգված հանգստի գոտիները, խաղահրապարակներն ու ֆուտբոլի դաշտերը. Ավինյան

Աջափնյակ վարչական շրջանում փուլ առ փուլ ավելացնում ենք բարեկարգված հանգստի գոտիները, խաղահրապարակներն ու ֆուտբոլի դաշտերը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ կից հրապարակելով տեսանյութ։

«Երևանցիների համար բարեկարգ և հարմարավետ պայմաններ ստեղծելը մեր առաջնահերթությունն է: Աջափնյակում բակային բարեկագումներին զուգահեռ հիմնանորոգում ենք նաև մանկապարտեզները՝ մեր փոքրիկների համար առավել ապահով և անվտանգ միջավայր ստեղծելով»,–գրել է նա։