Ներքին 2 տարի առաջ - 19:13 23-09-2024

ՊԵԿ-ում պարգևատրումներ են եղել

Հայաստանի Հանրապետության Անկախության 33-րդ տարեդարձի առթիվ Պետական եկամուտների կոմիտեում տեղի է ունեցել ՊԵԿ աշխատակիցների պարգևատրման արարարողություն։ Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից։

«Շնորհավորելով Անկախության 33-րդ տարեդարձը՝ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետության կայուն զարգացման ու հզորացման գրավականը հարկ վճարողների կողմից հարկերի բարեխիղճ վճարումն է։ Այդ առումով, կոմիտեի ղեկավարը կարևորել է հարկային և մաքսային ծառայողների դերակատարումը, համակարգի կողմից մատուցվող ծառայությունների պատշաճ կազմակերպումն ու կատարումը, ինչպես նաև պետություն-բիզնես գործընկերային մթնոլորտի ապահովումը։

ՊԵԿ նախագահը հորդորել է, որպեսզի կոմիտեի առջև դրված նպատակներն ու խնդիրներն իրականացվեն ջանասիրությամբ և պատշաճ կերպով։ Միաժամանակ, Ռուստամ Բադասյանը շնորհակալություն է հայտնել կոմիտեի աշխատակիցներին՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության կատարված աշխատանքի համար։

Միջոցառման ավարտին ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը կոմիտեի մի շարք աշխատակիցների շնորհել է մեդալներ, կրծքանշաններ, հարկային և մաքսային ծառայությունների արտահերթ հատուկ կոչումներ ու դասային աստիճաններ։ ՊԵԿ մի խումբ աշխատակիցների հայտարարվել է «Շնորհակալություն»՝ աշխատանքային պարտականությունները բարեխիղճ կատարելու համար»,- ասվում է հաղորդագրությունում։

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
20:39 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
16:18 Վանաձորում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ»-ը. բուժառուն մահացել է
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
16:00 Սուբյեկտիվ խնդիր էր դրված այդ ծեծուջարդի մեջ ներքաշել Էդգար Ղազարյանին, նախ՝ լավ ծեծել Էդգարին
20:35 Մոսկվայում հնարավոր ահաբեկչության վերաբերյալ տեղեկության հիման վրա աշխատանքներ են իրականացվում․ ՌԴ ԱԴԾ
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
19:20 Դելիում գործարանի հրդեհը չորս մարդու կյանք է խլել, ևս երկուսը վիրավորվել են
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ