Ներքին 2 տարի առաջ - 13:07 23-09-2024

ՊԵԿ-ը քաղաքացիներին հորդորում է Հայաստան տեղափոխել միայն իրենց պատկանող նոր iPhone 16-ը

Պետական եկամուտների կոմիտեն Հայաստան ժամանող քաղաքացիներին հորդորում է՝ Հայաստանի Հանրապետություն տեղափոխել միայն իրենց կողմից ձեռքբերված և իրենց պատկանող Apple ապրանքանիշի նոր iPhone 16 մոդելի բջջային հեռախոսներ։

ՊԵԿ-ից հայտնում են, որ անհրաժեշտ է հրաժարվել այլ երկրների օդանավակայաններում բջջային հեռախոս տեղափոխելու առաջարկ անող քաղաքացիների խնդրանքներից, քանի որ վերջիններս և (կամ) իրենց Հայաստանի Հանրապետությունում բնակվող ծանոթներն իրականացնում են քողարկված ձեռնարկատիրական գործունեություն, որում աննուղակի եղանակով կարող են ներգրավել նաև Ձեզ։

Փորձը ցույց է տալիս, որ հանգստի մեկնած քաղաքացիները, որոշ դեպքերում չկարողանալով մերժել այլ երկրների օդանավակայաններում իրենց մոտեցող հայրենակիցների խնդրանքները, իրենց հետ Հայաստանի Հանրապետություն են ներմուծում բջջային հեռախոսներ, այնուհետև փոխանցում իրենց անծանոթ այլ անձանց։

Միաժամանակ, կոմիտեն հայտնում է, որ մաքսային ծառայությունը, նշված հանգամանքով պայմանավորված, իրականացնելու է ուժեղացված մաքսային հսկողություն՝ զարտուղի ճանապարհներով առևտրային նշանակության բջջային հեռախոսների Հայաստանի Հանրապետություն տեղափոխումը կանխարգելելու նպատակով։

Ամենից շատ դիտված

09:00 Հասան Գագիկ Խաչատրյանի ՊԵԿ-ի քավոր-սանիկներին
22:13 ԱՄՆ-ն ու Չինաստանը հսկայական առաջընթաց են գրանցել՝ ի շահ երկու երկրի. Թրամփ
21:13 Ռուսաստանը պատրաստ է վերսկսել բանակցությունները Կիևի հետ. Պուտին
18:11 Արտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ
21:01 Լոռու մարզում Kia-ն բախվել է բետոնե արգելապատնեշներին․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը հանկարծամահ է եղել
20:00 Երկրորդ անգամ են սպանել Ալբերտին
21:05 Մի Տարոն Մարգարյան էլ Արայիկ Հարությունյանն է. մեդալների «բարի» ավանդույթը
15:23 Եթե չկիսեի Փաշինյանի քաղաքականությունը, հետևաբար կոալիցիա չէի կազմի. Առուշ Առուշանյան
18:51 Բայրամովը ինչ էլ ասի՝ Միրզոյանը ժպտալու է, իսկ գերիների հարցը լսելիս կարող է ասել՝ «դե ծնգըլ արեցիք»
15:00 Ողբերգություն՝ առանց մեղավորների. ինչու է Ստեփանակերտի վառելիքի պահեստի պայթյունի գործը երեք տարի անց «դոփում տեղում»