Ներքին 2 տարի առաջ - 11:40 23-09-2024

Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամը 40 միլիոն դրամ է տրամադրել Արցախի երեխաներին

Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամը 40 միլիոն դրամ է տրամադրել Արցախի երեխաներին։ Այս մասին հայտնում է ՀԵԱՀ-ի մամուլի ծառայությունը։

«Հիմնադրամը, համագործակցելով Հայ օգնության ֆոնդի, ԱԿԲԱ բանկի և Հայ ավետարանչական ընկերակցության հետ, ներգրավել է շուրջ 40,000,000 դրամ՝ աջակցելու քրոնիկ շնչառական, իմունային համակարգի, ռևմատոլոգիական, նյարդաբանական, գաստրոէնտերոլոգիական, լյարդաբանական խնդիրներ և լեյշմանիոզ ունեցող երեխաների բուժմանը:

Մեկամյա ծրագրի շրջանակներում 2024 թվականի հունվար-հուլիս ամիսներին ՀԵԱՀ-ը նվիրաբերել է անհրաժեշտ դեղորայք Արաբկիր բժշկական կենտրոնին, Յոլյանի արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնին և Մուրացան հիվանդանոցին, որոնք օգտագործվել են տեղահանված երեխաների բուժման համար: Դրանից բացի, Հիմնադրամը մի խումբ երեխաների աջակցել է նաև ուղղակիորեն՝ դեղորայք ու թանկարժեք հետազոտություններ ֆինանսավորելով: Նշված ժամանակահատվածում շարունակական աջակցություն ստացած արցախցի երեխաների թիվը շուրջ 150 է:

Հիմնադրամի տնօրեն Արմեն Մարտիրոսյանը կարևորել է այս ծրագրի նշանակությունը. «Մեր նպատակն է ապահովել, որ յուրաքանչյուր երեխա ստանա անհրաժեշտ բուժում՝ անկախ նրա սոցիալական կամ ֆինանսական հնարավորություններից, իսկ այժմ արցախցի բազմաթիվ երեխաներ գտնվում են լրացուցիչ խոցելի պայմաններում: Մենք շնորհակալ ենք մեր հովանավորներին, որոնց աջակցությունը մեզ հնարավորություն է տալիս շարունակել այս կարևոր ծրագիրը՝ պաշտպանելով և բժշկական աջակցություն ցուցաբերելով մեր արցախցի բալիկներին»:

Պետք է նշել, որ Հիմնադրամի աջակցությունը ներառել է այնպիսի դեպքեր, որոնք չեն ֆինանսավորվել պետական պատվերի ու այլ բարեգործական ծրագրերի շրջանակներում: Տրամադրված դեղերի հիմնական մասը ոչ միայն թանկարժեք է, այլ նաև՝ դժվարամատչելի։

Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամը շարունակում է այս և մի շարք այլ ծրագրեր՝ նպատակ ունենալով աջակցել բոլոր այն երեխաներին, որոնք ունեն ծանր առողջական խնդիրներ և կարիք ունեն շարունակական և որակյալ բուժման»,-նշված է հաղորդագրությունում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի