Ներքին 2 տարի առաջ - 01:10 21-09-2024

Անուշի «կարմիր խնձորը» նպաստելու է գիտության զարգացմանը

Գիտության շաբաթվա շրջանակում «Գիտուժ» նախաձեռնությունը և Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը մշակել են «Գիտարվեստ» նախագիծը։ Ծրագրի շրջանակներում Օպերայի շենքի պաստառները փոխվել են։ Նոր պաստառները ներկայացված են գիտության ու մշակույթի համադրության համարձակ լուծումներով։

Բանն այն է, սակայն, որ պաստառներից մեկը ակնհայտորեն չափազանց համարձակ է։ Խոսքը «Անուշ» օպերային նվիրված պաստառի ձևավորման մասին է, որտեղ համադրված են հայկական սիրված օպերան և Նյուտոնը իր հայտնի խնձորով, որն, իբրև թե, դարձել է նրա ոգեշնչման աղբյուրը։

Նյուտոնի ձեռքում կարմիր խնձոր է պատկերված, իսկ նրա դիմաց կանգնած է թխամազ հայուհին՝ Անուշը։

Ակնհայտ է, որ պաստառի հեղինակը կա՛մ հայ չէ և ծանոթ չէ հայկական ավանդույթներին, ուստի և անտեղյակ է «կարմիր խնձորի» հայկական հայտնի ավանդույթից, կա՛մ պարզապես չի գիտակցում, թե ինչ անտեղի ու անհարմար է մտքի այսպիսի «թռիչքը»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը