Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 17:05 20-09-2024

Հղի զեբրին սթրեսի չենթարկելու համար նոր վանդակ չենք տեղափոխի․ ընդլայնումներ՝ Կենդանաբանական այգում

Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, Oragir.News-ն այցելեց Երևանի կենդանաբանական այգի, որտեղ տևական ժամանակ է, ինչ համալրման աշխատանքներ են ընթանում կենդանիների համար նոր պայմաններ ապահովելու համար։

Oragir.News-ը զրուցեց կենդանաբանական այգու փոխտնօրեն Աշոտ Ասլանյանի հետ, ով հանգամանալից կերպով ներկայացրեց Կենդանաբանական այգու առջև ծառացած խնդիրները։

«Երևանի կենդանաբանական այգու տարածքը կազմում է 35,2 հեկտար և տարիներ շարունակ օգտագործվել է դրա միայն մի մասը։ Ներկայումս պլանավորվող համալրման ծրագրերը վերաբերում են այդ գոյություն ունեցող տարածքում ազատավանդակների, ենթակառուցվածքների ընդլայնմանը։ Այսինքն, ոչ թե ընդլայնվում է այգու տարածքն, այլ այգու ներսում ընդլայնվում է կենդանիներով բնակեցված տարածքը»,- ասաց կենդանաբանական այգու փոխտնօրենը։

Այգու բոլոր կենդանիները չէ, որ նոր ազատավանդակներ են տեղափոխվել։ Օրինակ՝ զեբրերի համար նախատեսված ազատավանդակն արդեն պատրաստ է, բայց կենդանիներից մեկի հղիության պատճառով նրանց դեռ չեն տեղափոխել։ Տնօրենի նշմամբ՝ կենդանուն սթրեսի ենթարկել չի կարելի այդ ընթացքում։ Բայց նորածին զեբրն, ամենայն հավանականությամբ՝ նոր տանը կանի իր առաջին քայլերը։

Ի տարբերություն զեբրերի, պսակավոր կռունկներն արդեն իրենց նոր ազատավանդակներում էին։ Ազատավանդակներ պատրաստվում են նաև այլ կենդանիների համար, որոնց մի մասը կարանտինում է գտնվում և վանդակների պատրաստ լինելուց հետո կտեղափոխվեն այնտեղ։

Ինչ վերաբերում է կենդանիների խնամքին և կերակրմանը, ապա օրերով կոնկրետ սահմանված է, թե կենդանիներին ինչ պետք է տալ շաբաթվա այս կամ այն օրը։ Կենդանիներն օրական 1-2 անգամ են կերակրվում։ Փոխտնօրենն անդրադարձավ նաև վատ հոտ ունեցող կենդանիներին, նշելով, որ վատ հոտ գալիս է հատկապես գիշատիչներից, որովհետև նրանք միս են ուտում։ Եվ այդ է պատճառը, որ ի տարբերություն մնացած կենդանիների՝ նրանցից ավելի սուր հոտ է գալիս։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
21:28 Վրացական համարանիշներով «SCANIA» բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ կոնտեյներով բախվել է կամրջի բետոնե ծածկին
21:50 Ընդդիմությունը դա հատուկ է անում, որ թողնենք, գնանք բոլորս. Իրինա Ծատուրյան
22:50 Ինչո՞ւ են Հանրապետական մարզադաշտում թուրք նկարահանողներ հայտնվել․ ՀՖՖ-ի պարզաբանումը