Մամուլ 2 տարի առաջ - 07:25 20-09-2024

Ինչու է Միքայել Մինասյանը ամեն ամիս գումար տվել Նիկոլ Փաշինյանի խմբագրած թերթին. հարցում քննչականին. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Վերջերս ՀՀ դատախազությունը մեծ շուքով հրապարակեց Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին վերաբերող 76 դրվագով քրեական վարույթի մասին: «Ժողովուրդ» օրաթերթը այս առիթով ՀՀ քննչական կոմիտեի ղեկավարին մի քանի հարց է ուղարկել՝ մասնավորապես հետաքրքրվելով.

«Արդյոք ուսումնասիրվել են «Հայկական ժամանակ»-ի հետ Մ. Մինասյանի փոխհարաբերությունները` մասնավորապես ինչ պայմաններից կամ դրդապատճառներից ելնելով է «Պրեսս ստենդ» ընկերությունը, որը ըստ Դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Սամվել Հակոբյանի՝ փոխկապակցված է Միքայել Մինասյանի հետ, գնել «Հայկական ժամանակ» օրաթերթի ամբողջ տպաքանակը՝ առանց վերադարձի. իսկ մյուս թերթերի դեպքում այդպիսի պայմանագիր չի եղել: Ինչ իրական պայմանավորվածություն կամ դրդապատճառ կար այդ արտոնյալ պայմանագրի հետեւում»:
Քննչական կոմիտեն այս հարցի պատասխանը համարել է նախաքննական գաղտնիք:

«Ժողովուրդ» օրաթերթի մյուս հարցին, թե «Միքայել Մինասյանը իր՝ 2020 թվականի հունիսի 20-ի «Ստի վերջը 10» «խոհանոցային» բացահայտման ժամանակ հայտարարել էր, որ ամեն ամիս ՀԺ փոխխմբագիր Հայկ Գեւորգյանի միջոցով կոնկրետ գումար է փոխանցել ՀԺ-ի խմբագիր Նիկոլ Փաշինյանին, որ նրա ընտանիքի մասին նյութ չգրվի ՀԺ-ում. արդյոք այս դրվագով քննություն իրականացվո՞ւմ է, եւ ի՞նչ նոր հանգամանքներ կան հանրային հարթակում հնչեցված աղմկալի այս բացահայտումից հետո: Չվնասելով նախաքննությունը` ակնկալում ենք հնարավորինս ընդգրկուն պատասխաններ»:

Սակայն այս պարզ հարցին էլ ՀՀ քննչական կոմիտեն տվել է պատասխան, թե «հայցվող տեղեկությունները համարվում են նախաքննական գաղտնիք, որոնց տրամադրումը ներկայումս նպատակահարմար չէ»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը