Ներքին 2 տարի առաջ - 15:50 18-09-2024

Հավատում եմ վերադասիս․ Բագարանի դպրոցում դասադուլ է, իսկ ՔՊ-ական գյուղապետի կինը՝ տնօրենը, լուռ է

Արմավիրի մարզի Բագարան գյուղում շարունակվում է լարված իրավիճակը Բագարանի դպրոցի հետագա ճակատագրի հետ կապված:

Սեպտեմբերի 11-ից Արմավիրի մարզի Բագարան գյուղի միջնակարգ դպրոցում դասապրոցեսը կանգ է առել։

Պատճառը գյուղի բնակիչների անհանգստությունն ու մտավախությունն է, որ իրենց դպրոցն առաջիկայում այլևս չգործի, քանզի մի քանի կիլոմետր այն կողմ, հարևան Երվանդաշատ գյուղում կառուցվում է մեծ կրթահամալիր։ Գյուղացիները մտավախություն ունեն, որ դրա կառուցումից հետո գյուղի դպրոցը կփակեն:

Oragir.News-ը կապ հաստատեց Բագարան գյուղի դպրոցի տնօրեն Գեղեցիկ Ավետիսյանի հետ, ով մեզ զրույցում ասաց.

«Որպես դպրոցի տնօրեն, ես լսում և հավատում եմ իմ վերադասին։ Հավատում եմ իմ լիազոր մարմնին՝ Մարզպետարանին և մարզպետին։ Նախարարը բացահայտ ներկայացրեց, որ աշխատանքը կասեցվել է։ Այս պահին այդ խնդիրն էր, որը լուծվել է։ Ծնողները չեն ուղարկում երեխաներին։ Երեխաները չեն հասկանում, թե ինչու են դասադուլ անում։ Դա ծնողի պահանջն է, որն իրականացրեց նախարարը։ Ասում եմ՝ երեխաներին ուղարկեք դպրոց։ Այս պահի դրությամբ իմ նպատակն այն է, որ երեխաները գան դպրոց, և կրթությունը շարունակվի։ Ծնողները երեխային կրթությունից զրկելու իրավունք չունեն։ Ամեն օր զանգահարում ենք ծնողներին, բայց ստանում ենք բացասական պատասխաններ»,-ասաց նա։

Տնօրենը մեզ հետ զրույցում նաև հայտնեց, որ այսօր 106 աշակերտից 10-ն է դպրոց ներկայացել

«Այս պահի դրությամբ 10 աշակերտ է դպրոց եկել, չնայած՝ աշակերտների մի մասն էլ հիվանդ է։ Շատերը ուզում են ուղարկել, բայց իրոք հիվանդ են»,- հայտնեց Ավետիսյանը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը