Ներքին 1 տարի առաջ - 22:59 17-09-2024

Ֆրեզնոյի բժշկական առաքելության խորհուրդը ստացել է Արամ Ա Հայրապետի օրհնությունը

Ֆրեզնոյի բժշկական առաքելության խորհուրդը ժամանել է Լիբանան և ստացել Արամ Ա Վեհափառ Հայրապետի օրհնությունը։ Հայտնում են Կաթողիկոսության մամուլի ծառայությունից։

«Հովանաւորութեամբ եւ օրհնութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին, Լիբանան ժամանեցին Ամերիկայի Միացեալ Նահանգներէն Ֆրեզնոյի բժշկական առաքելութեան խորհուրդի բժիշկները, գլխաւորութեամբ Ֆրեզնոյի մէջ Հայաստանի Հանրապետութեան պատուոյ հիւպատոս եւ խորհուրդի նախագահ Պերճ Աբգարեանի։

Արդարեւ, Երեքշաբթի, 17 Սեպտեմբեր 2024-ի առաւօտուն, Պիքֆայայի Սուրբ Աստուածածին Վանքին մէջ, Արամ Ա. Կաթողիկոս ընդունեց վերոյիշեալ խորհուրդի բժիշկները։ Խորհուրդի նախագահը Վեհափառ Հայրապետին յայտենց իր եւ բժիշկներուն որդիական երախտագիտութիւնը, որ անգամ մը եւս իրենց առիթ ընձեռնուեցաւ ըլլալու Լիբանանի մէջ՝ Հայրապետին հովանիին ներքեւ։ Այս առիթով Աբգարեան Նորին Սրբութեան ներկայացուց ընդհանրապէս Ֆրեզնոյի բժշկական առաքելութեան խորհուրդին եւ մասնաւորաբար լիբանանահայութեան մատուցելիք ծառայութեան ծրագիրները։

Ապա, իր օրհնութեան խօսքը արտասանեց Վեհափառ Հայրապետը։ Առաջին հերթին, ան բարձր գնահատեց նման աշխատանքի մը նախաձեռնութիւնը եւ նախաձեռնութեան գործնապէս նեցուկ կանգնող խումբ մը կամաւոր հայ թէ օտար բժիշկները։ Ան ըսաւ, որ այս աշխատանքը պարզապէս կամաւոր ծառայութիւն մը չէ՝ ուղղուած մեր ժողովուրդին, այլ սրբազան ու անշահախնդիր առաքելութիւն է։ Ձեր կատարածը, բառին ամբողջական իմաստով, ծառայութիւն է։ Ինչպէս Քրիստոս աշխարհ գալով՝ եղաւ կարիքաւորին ու հիւանդին կողքին, դուք եւս, իբրեւ բժիշկ-առաքեալներ, եկած էք ըլլալու լիբանանահայ մեր ժողովուրդի զաւակներուն հետ եւ կանգնելու անոնց կարիքներուն կողքին, երբ երկիրը կը դիմագրաւէ ընկերային, տնտեսական ու բժշկագիտական լուրջ մարտահրաւէրներ ու դժուարութիւններ, ընդգծեց Նորին Սուրբ Օծութիւնը։

Իր խօսքի աւարտին, Վեհափառ Հայրապետը անգամ մը եւս իր գնահատանքը յայտնեց եւ հայրական ու Հայրապետական օրհնութիւնը տուաւ բժիշկներուն՝ անոնց մաղթելով բարի ու յաջող ծառայական առաքելութիւն։

Յայտնենք, որ Ֆրեզնոյի բժշկական առաքելութեան խորհուրդը յառաջիկայ տասը օրերու ընթացքին պիտի գտնուի տարբեր շրջաններու զանազան ընկերաբժշկական կեդրոններ եւ օգտակար հանդիսանայ մեր ժողովուրդի զաւակներուն»,- հայտնում են Կաթողիկոսության մամուլի ծառայությունից։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
22:37 Փոքրիկ, բայց կարևոր հաղթանակ նիկոլականության համալսարանական դրսևորման դեմ. Մենուա Սողոմոնյան