Ներքին 2 տարի առաջ - 21:57 17-09-2024

Արտակ Բեգլարյանը հերքել է խոշոր հողատարածք ձեռք բերելու մասին լուրերը

Օրեր առաջ Վարդան Ղուկասյանը իմ վերաբերյալ բացարձակ սուտ տեղեկություն էր հրապարակել՝ պնդելով, թե ինչ-որ խոշոր հողատարածք եմ ձեռք բերել աստղաբաշխական գումարով: Այդ մասին ահազանգում է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը․

«Հայտարարում եմ, որ դա ամբողջապես զրպարտություն ու հերյուրանք է, և ես ո՛չ նման տարածք եմ ձեռք բերել, ո՛չ էլ երբևէ տիրապետել եմ իմ օրինական եկամուտներից բացի այլ գումարների:

Չգիտեմ, թե ինչ աղբյուրներից ու ինչ դրդապատճառներով է այս զրպարտությունը հրապարակվել, սակայն բոլոր իրավապահ մարմիններն ազատ են ստուգելու իմ ու ընտանիքիս գործունեությունն ու եկամուտները՝ օրորոցից առ այսօր:

Ես այն անձանցից եմ, որ իմ աշխատավարձից գոյացած շատ քիչ խնայողությամբ եմ տեղահանվել Արցախից, իսկ հիմա էլ աշխատում եմ, որպեսզի կարողանամ սեփական քրտինքով ու մաքուր խղճով պահել ընտանիքս և մեկ օր հիպոտեկային վարկով տուն գնել՝ ընտանիքիս նվազագույն կարիքները բավարարելու համար: Դեռ դրան զուգահեռ էլ հնարավորինս անում եմ իմ ժողովրդին դույզն ինչ օգտակար լինելու համար՝ չնայած իմ հանդեպ կեղտոտ արշավներին ու ճնշումներին:

Իմ մաքուր խիղճը, կյանքի սկզբունքներն ու բարի համբավը շատ ավելի կարևոր արժեքներ են ինձ համար, քան՝ որևէ տեսակի գայթակղություն և որևէ չափի նյութական միջոց:

Ինձ մի՛ չափեք ձեր արշինով և մի՛ խառնեք վայրի արջի ցեղերին...»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
21:28 Վրացական համարանիշներով «SCANIA» բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ կոնտեյներով բախվել է կամրջի բետոնե ծածկին
21:50 Ընդդիմությունը դա հատուկ է անում, որ թողնենք, գնանք բոլորս. Իրինա Ծատուրյան
22:50 Ինչո՞ւ են Հանրապետական մարզադաշտում թուրք նկարահանողներ հայտնվել․ ՀՖՖ-ի պարզաբանումը