Ներքին 1 տարի առաջ - 20:04 17-09-2024

Հանդիպում՝ ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի պատվիրակության հետ

Քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանն ընդունել է ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի քրեական և բանտային բարեփոխումների ոլորտի միջտարածաշրջանային խորհրդական Ֆիլիպ Մեյսներին ու հանցագործության կանխարգելման և քրեական արդարադատության աշխատակից Վերա Տկաչենկոյին։

Հանդիպման նպատակն էր կազմակերպել կարիքների գնահատման առաքելություն քրեակատարողական ոլորտում։

Ծառայության պետ Ամբակում Գրիգորյանը պատվիրակության անդամներին ներկայացրել է Հայաստանի քրեակատարողական հիմնարկների ընդհանուր վիճակը, իրականացված բարեփոխումները, աշխատանքային առանձնահատկություններն ու առաջնահերթությունները։

Մասնավորապես անդրադարձ է կատարվել հիմնարկներում իրականացված շինվերանորոգման աշխատանքներին, քրեակատարողական ծառայողների վերապատրաստման ծրագրերին ու ատեստավորման նոր կարգին։ Ներկայացվել է նաև ազատազրկված անձանց վերասոցիալականացման և պատժի կատարման անհատական մոտեցում ապահովելու, ազատազրկված անձանց մոտ դրական վարքագիծ ձևավորելու համար ԵԽ-ի աջակցությամբ ստեղծված ռիսկերի և կարիքների գնահատման գործիքը։

Ի թիվս նախատեսվող բարեփոխումների՝ Ամբակում Գրիգորյանը նշել է նոր քրեակատարողական հիմնարկի կառուցումը, որի իրականացման արդյունքում կփակվեն գործող մի քանի քրեակատարողական հիմնարկներ։ Առաջնահերթ կարիքների թվում Ծառայության պետն առանձնացրել է քրեակատարողական հիմնարկների պահպանության և անվտանգության ապահովման համար անհրաժեշտ տեխնիկական հագեցվածությունը։

Քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն առաջացնող մի շարք այլ հարցեր, հետագա համագործակցության հիմնական ուղղությունները, պատվիրակության անդամներին տրվել են սպառիչ պատասխաններ։

Հանդիպմանը ներկա են եղել Ծառայության պետի առաջին տեղակալ, արդարադատության գնդապետ Սահակ Գրիգորյանը, կենտրոնական մարմնի և Արդարադատության նախարարության ներկայացուցիչներ։

Նախատեսվում է նաև պատվիրակության այցը «Աբովյան», «Նուբարաշեն», «Արմավիր» և «Սևան» քրեակատարողական հիմնարկներ՝ տեղում գնահատելու հիմնարկների առկա կարիքները։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից