Ներքին 2 տարի առաջ - 19:48 17-09-2024

Հայաստանի և Ավստրիայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ

Սեպտեմբերի 17-ին Վիեննայում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Ավստրիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև։

Հայկական կողմից խորհրդակցությունները վարում էր Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, ավստրիական կողմից՝ Ավստրիայի ԱԳՆ քաղաքական տնօրեն, Երկկողմ հարաբերությունների և ԵՄ ընդհանուր արտաքին քաղաքականության հարցերի գլխավոր տնօրեն Գրեգոր Քյոսլերը:

Խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկել են հայ-ավստրիական երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ՝ կարևորելով բարձրաստիճան քաղաքական երկխոսության ակտիվացումը և միջխորհրդարանական համագործակցության խորացումը:

Կողմերն անդրադարձել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների ակտիվացմանը, կրթության, մշակույթի, գիտության և այլ ոլորտներում համագործակցության հետագա խորացման հեռանկարներին, ինչպես նաև զարգացման քաղաքականության և հումանիտար ոլորտներում առկա ընթացիկ ծրագրերին։

Խորհրդակցություններին քննարկվել է նաև Հայաստան-ԵՄ գործընկերության ընդգրկուն և հավակնոտ օրակարգի մի շարք հարցեր։

Նախարարի տեղակալն իր գործընկերոջն է ներկայացրել Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու Հայաստանի տեսլականը և ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։ Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և սահմանազատման, ինչպես նաև խաղաղության պայմանագրի կնքման գործընթացների վերջին զարգացումներին:

Ամենից շատ դիտված

22:43 Ծնվել են 44-օրյա պատերազմում զոհված Համլետ Ունուսյանի զույգ եղբայրները
20:24 Արմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-ի
22:05 «Դոմուսը» տուգանվել է «Ապավենի» պատճառով
13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
21:28 Վրացական համարանիշներով «SCANIA» բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ կոնտեյներով բախվել է կամրջի բետոնե ծածկին
21:50 Ընդդիմությունը դա հատուկ է անում, որ թողնենք, գնանք բոլորս. Իրինա Ծատուրյան
22:50 Ինչո՞ւ են Հանրապետական մարզադաշտում թուրք նկարահանողներ հայտնվել․ ՀՖՖ-ի պարզաբանումը