Սպորտ 2 տարի առաջ - 23:17 15-09-2024

Շախմատի համաշխարհային օլիմպիադա. ՀՀ-ի կանանց ու տղամարդկանց հավաքականները հաղթանակներ են տարել

Հայաստանի կանանց հավաքականը տարավ հինգերորդ անընդմեջ հաղթանակը շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադայում, հայտնում են Հայաստանի Շախմատի ֆեդերացիայից:

Օլիմպիադայի 5-րդ խաղափուլում կանանց հավաքականը 2.5:1.5 հաշվով առավելության է հասել Չինաստանի հավաքականի նկատմամբ:

Այսօր հաղթանակ են տարել Լիլիթ Մկրտչյանը և Աննա Սարգսյանը:

Առաջին չորս խաղափուլերում Հայաստանի կանանց թիմը պարտության էր մատնել Տրինիդադ և Տոբագոյի թիմին (4:0), Մեքսիկայի թիմին (4:0), Հունգարիայի երկրորդ թիմին (3:1) և Վիետնամի թիմին (3:1):

Այսօր տղամարդկանց հավաքականը 2.5:1.5 հաշվով առավելության է հասել Շվեդիայի հավաքականի նկատմամբ:

Թիմին հաղթական միավոր է բերել Գաբրիել Սարգսյանը:

Առաջին երեք խաղափուլերում Հայաստանի տղամարդկանց թիմը պարտության էր մատնել Մալթայի թիմին (4:0), Անդորրայի թիմին (3:1) և Բրազիլիայի թիմին (3:1), իսկ չորրորդ խաղափուլում զիջել էր Չինաստանի թիմին (1.5:2.5):

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը