Արտաքին 1 տարի առաջ - 18:21 15-09-2024

ՌԴ-ն և Իրանը քննարկել են համատեղ ծովային պարեկության ծրագիրը

Պեկինում Սյանշանի անվտանգության գագաթնաժողովին մասնակցող ՌԴ պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը և Իրանի զինված ուժերի շտաբի պետ ու փոխհամակարգող ծովակալ Հաբիբոլլահ Սայարին հանդիպման ընթացքում քննարկել են ծովային ոլորտում (հյուսիսում և հարավում) համագործակցության զարգացումը՝ համատեղ ծովային պարեկությունը և մասնագիտացված վարժանքները: Այս մասին հայտնում է IRNA-ն:

Հանդիպմանը Ռուսաստանի պաշտպանության փոխնախարարն ընդգծել է Կասպից ծովի սահմանակից երկրների ջանքերի անհրաժեշտությունը դրա հավաքական անվտանգության ապահովմանը մասնակցելու համար՝ առանց օտարերկրացիների ներկայության։

Ամենից շատ դիտված