Ներքին Արտաքին 2 տարի առաջ - 22:54 14-09-2024

Հայ և ուկրաինացի ժողովուրդների անմեղ զոհերի հիշատակին նվիրված խաչքար է բացվել

Այսօր Ուկրաինայի Կրեմենչուկ քաղաքում տեղի է ունեցել հայ և ուկրաինացի ժողովուրդների անմեղ զոհերի հիշատակին նվիրված խաչքարի բացման և հայկական եկեղեցու հիմնաքարի օծման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել է դեսպանության երկրորդ քարտուղար Հայկ Թորոսյանը։ Այս մասին տեղեկացնում է Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը։

Միջոցառմանը մասնակցել և ողջույնի խոսքով հանդես են եկել ՀԱԵ Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս Եպիսկոպոս Հովհաննիսյանը, Կրեմենչուկի քաղաքապետ Վիտալի Մալեցկին, «Ուկրաինայի ազգային համայնքների խորհուրդ» հասարակական կազմակերպության ղեկավար Աշոտ Ավանեսյանը, տեղի հայ համայնքի ներկայացուցիչներ։

Իր ելույթում Հայկ Թորոսյանը, մասնավորապես նշել է, որ միջոցառումը տեղի է ունենում այն ժամանակաշրջանում, երբ երկու ժողովուրդներն էլ կանգնած են անվտանգության լուրջ մարտահրավերների առաջ։

Կրեմենչուկի հայ համայնքի այս գեղեցիկ նախաձեռնությունը վկայում է տեղի հայության միասնականության, տեղական իշխանությունների հետ արդյունավետ համագործակցության և Ուկրաինայի ապագայի նկատմամբ վստահության մասին։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը