Արտաքին 1 տարի առաջ - 20:30 14-09-2024

Ռուսական բանակը գնդակոծել է Հուլյայպոլեն․ զոհվել է 3 մարդ

Զապորոժիեի մարզի Հուլյայպոլեի շրջանին ռուսական ուժերի հարվածի հետևանքով զոհվել է գյուղատնտեսական ձեռնարկության 3 աշխատակից: Այդ մասին հայտնել է Զապորոժիեի շրջանի ղեկավար Իվան Ֆյոդորովը:

«Ռուսները կրկին հարվածել են մարզին: Այս անգամ գնդակոծել են Հուլյայպոլեի համայնքը։ Հարվածել են գյուղատնտեսական ձեռնարկություններից մեկի տարածքին։ Զոհվել է 3 մարդ։ Բոլոր զոհվածները այդ ձեռնարկության աշխատակիցներն են»,- նշել է պաշտոնյան։

Ամենից շատ դիտված