Ներքին 1 տարի առաջ - 16:09 12-09-2024

Դանակահարություն՝ Արարատի մարզի գյուղերից մեկում, կա վիրավոր․ կասկածյալը հայտնաբերվել է տաք հետքերով․ shamshyan.com

Երեկ՝ սեպտեմբերի 11-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արարատի մարզային վարչությունում և ոստիկանության Արարատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Լուսառատ գյուղում վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել, որն ավարտվել է դանակահարությամբ:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն գյուղ են ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանն ու ոստիկանության Արարատի բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանը։

Մինչ ոստիկանները կժամանեին դեպքի վայր, «Արտաշատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ թևատակի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացի։

Հիվանդանոց մեկնած ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ֆ. Ստեփանյանի գլխավորությամբ, պարզել են, որ վիրավորը նույն գյուղի բնակիչ 25-ամյա Մկրտիչ Մ.-ն է։

Ահազանգով դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի պարեկները։

Տեղում ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 22:15-ի սահմաններում, նշված գյուղի 6-րդ շենքի բակում վիճաբանություն է տեղի ունեցել նույն գյուղի 33-ամյա բնակիչ Արմեն Ա.-ի և հիվանդանոց տեղափոխված Մկրտիչ Մ.-ի միջև, որի ժամանակ էլ վերջինս ստացել է մարմնական վնասվածքը։

Մինչ բժիշկները հիվանդանոցում բուժօգնություն էին ցուցաբերում վիրավորին, ոստիկանության Արարատի մարզային վարչության, ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները տաք հետքերով պարզում են կասկածյալի գտնվելու վայրը և օպերատիվ տվյալներով հայտնաբերում են նրան ու նշված արարքը կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալում ու տեղափոխում են ոստիկանության Արարատի բաժին։

Դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր, արյունոտ վերնաշապիկ, հեռախոս և այլ կասկածելի իրեր։

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»