Ուղիղ եթեր
Ներքին Խոսք 1 տարի առաջ - 12:00 11-09-2024

Հարկային բեռի մեծացումը Հայաստանում գիտությամբ զբաղվելը կդարձնի ոչ գրավիչ

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ը նախօրեին պարզել էր, որ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ e-draft.am-ում, նոր նախագիծ է դրվել շրջանառության մեջ, որով առաջարկվում է «մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեության» հատվածում ներառվող մի շարք ծառայությունների ազատել հարկային արտոնություններից, ինչի հետանքով վերջիններս ստիպված կլինեն գործել հարկման ընդհանուր համակարգում և վճարել 20% ԱԱՀ։

Այս շարքում ընդգրկված ծառայություններն են. «Իրա­վա­բա­նական և հաշ­վա­պա­հա­կան գոր­ծու­նեու­թյուն», «Գլխամասային գրա­սենյակ­ների գոր­ծու­նեու­թյուն. Կառա­վար­ման հար­ցե­րով խորհրդատ­վա­­­կան ծառայու­թյուն­ներ», «Ճարտարապետական և ճար­տա­րա­­գիտա­­կան գործու­նեու­թյուն. Տեխ­նի­կա­կան փոր­ձար­կումներ և վերլուծություններ», «Գիտա­­կան հետազոտու­թյուն­­ներ և մշակումներ», «Գովազդային գործունեություն և շուկայի իրա­վիճակի հետա­զո­տու­թյուն», «Մաս­նա­գիտական, գիտական և տեխ­նի­կա­կան այլ գոր­­ծունեություն», «Անաս­­նաբուժական գոր­ծունեություն»։

Oragir.News-ի հետ զրույցում կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը նշեց, որ գիտության ոլորտն անհրաժեշտ է ազատել հարկային որոշակի պարտավորություններից, և ներկայումս շատ երկրներ գնում են այդ ճանապարհով՝ գիտության համապատասխան ճյուղերը զարգացնելու համար։ Նա նշում է, որ գիտության շատ ուղղություններում օգտագործվում են շատ թանկարժեք սարքավորումներ ու նյութեր, որոնք հարկվելու պարագայում էլ ավելի կթանկանան.

«Դա նշանակում է, որ մեր երկրում գիտությունն առավել կթանկանա, եթե հարկային համակարգը համապատասխան ձևով կիրառվի։ Նման գործելակերպը առհասարակ չի նպաստի Հայաստանում գիտության զարգացմանը և ոլորտի վրա էապես բացասական ազդեցություն կունենա, որովհետև ՀՀ-ում գիտության ոլորտն առանց այդ էլ լավ վիճակում չէ։ Հիմա եթե մենք փորձենք այդ ուղղությամբ գնալ, ապա դա նշանակում է, որ Հայաստանում գիտությամբ զբաղվելը կդառնա ոչ գրավիչ, և շատերը կարող են ընդհանրապես հրաժարվել այդ ոլորտով զբաղվելուց»։

Oragir.News-ի հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված, որ գիտության կոնկրետ վերոհիշյալ ուղղություններն են ընտրվել՝ Ատոմ Մխիթարյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ նրանք նայել են, թե ընդհանրապես այն կազմակերպությունները, որոնք գիտությամբ են զբաղվում, էլ ինչ գործունեություն կարող են ծավալել և ողջ գործունեության տեսակները ներառել են այդ ցանկում»։

Կրթության փորձագետը կարծում է, որ սա սխալ որոշում է ու առհասարակ նման բան չի կարելի անել։ Նրա համոզմամբ՝ անհրաժեշտ է մեղմել գիտական և գիտատեխնիկական գործունեությամբ զբաղվող մարդկանց հարկային բեռը, այլ ոչ թե ամեն առիթով բարձրացնել այն։

«Եթե հարկերը ավելացնում ենք, ապա դա նաև մեծ բեռ է լինելու պետական բյուջեի վրա, որովհետև գիտական գործունեությամբ զբաղվող կազմակերպությունների մեծ մասը պետական ֆինանսավորում ունի։ Դա նշանակում է, որ բյուջեից համապատասխան գիտական կազմակերպություններին ավելի շատ գումար է հատկացվելու, իսկ հետո հարկի տեսքով վերադառնալու է բյուջե։ Պարզապես անիմաստ գործ»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան
Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ