Ներքին 1 տարի առաջ - 15:27 09-09-2024

Գրանցվել է 625 դեպք, որից 243-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը

Սեպտեմբերի 2-8-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 625 դեպք, որից 243-ը՝ արտակարգ: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ՓԾ-ից:

Մասնավորապես՝ հրդեհի՝ 179, փլուզման, պայթյունի, կենսաապահովման կոմունալ համակարգերում, մայրուղային խողովակաշարերում վթարի, սողանքի, բնական հրդեհի՝ 1-ական, ջրային տրանսպորտի մասնակցությամբ պատահարի, ուժեղ քամու՝ 2-ական, վայրի կենդանիների հարձակման, որոնողափրկարարական՝ 3-ական, թունավորման՝ 5, օձի նկատման՝ 37, կեղծ ահազանգի՝ 6, ինքնասպանության փորձի՝ 18, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 47, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 198, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 31, հրդեհի կեղծ կանչի՝ 32, 57 այլ դեպքեր:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 17 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 17 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 17 տրանսպորտային միջոց:
Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 88, զոհվել՝ 10 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 17 մարդ:

Փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել անվտանգության կանոնները:

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար