Ներքին 2 տարի առաջ - 22:16 06-09-2024

Սոթքի դաշտերում հրդեհ է բռնկվել․ շիջման աշխատանքներին մասնակցել են նաև զինծառայողները

Սեպտեմբերի 6-ին, ժամը 19:17-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սոթք գյուղի դաշտերում այրվում է խոտածածկութ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։37-ին, մարվել՝ 21։26-ին։ Այրվել է մոտ 70 հա խոտածածկութ, հրդեհաշիջում իրականացվել է մոտ 20 հա տարածքում։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 5 փրկարարական ծառայող, գյուղի 12 բնակիչ, թիվ N զորամասի 6 զինծառայող և 1 միավոր տեխնիկա։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում