Ներքին 1 տարի առաջ - 21:13 06-09-2024

Հռիփսիմե Գրիգորյանը կգործուղվի Փարիզ՝ մասնակցելու ԵԽԽՎ հանձնաժողովի նիստին

Հայաստանի ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը սեպտեմբերի 11-13-ը կգործուղվի Փարիզ (Ֆրանսիայի Հանրապետություն):

«Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ԱԺ նախագահի համապատասխան կարգադրությունից:

Պատգամավորը Փարիզում կմասնակցի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) հանձնաժողովի նիստին: