Մամուլ 2 տարի առաջ - 07:51 06-09-2024

800 մարդու մասնակցությամբ «Համաշխարհային հայկական գագաթնաժողով»-ի փոխարեն Փաշինյանը 16 երկօրյա հեծանվավազք կկազմակերպեր Սեւանի շուրջ. որքա՞ն արժե գագաթնաժողովը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Սեպտեմբերի կեսերին քաղաքական էլիտան զբաղված է լինելու ոչ միայն Ազգային ժողովի նոր նստաշրջանի մեկնարկով, այլ նաեւ «Համաշխարհային հայկական գագաթնաժողով»-ի միջոցառմամբ։

«Համաշխարհային հայկական գագաթնաժողով»-ի համար, որը նախատեսված է կազմակերպել սեպտեմբերի 17-20-ը, արդեն ծախսվել է 242 մլն 399 հազար դրամ, որը հավասար է 620 հազար ԱՄՆ դոլարի։ Օրինակ՝ նշված գումարով Նիկոլ Փաշինյանը կկազմակերպեր երկօրյա 16 հեծանվավազք Սեւանի շուրջբոլորը եւ նույնքան անգամ կհնչեցներ՝ կեցցե՛ հեծանիվը։

«Համաշխարհային հայկական գագաթնաժողով»-ը պետք է կազմակերպել 2024 թ. սեպտեմբերի 17-20-ը. նախատեսվում է առնվազն 800 մասնակից՝ աշխարհի մոտ 50 երկրից, եւ առնվազն 200 հյուր՝ Հայաստանի Հանրապետությունից։ Գագաթնաժողովին նախատեսվում է ունենալ առնվազն 8 պանելային նիստ եւ առնվազն 25 քննարկում տարբեր ձեւաչափերով: Նախատեսվում է նաեւ կազմակերպել 3 ցուցահանդես (էքսպո), ինչպես նաեւ փակման եւ բացման տպավորիչ արարողություններ»: Նկատենք, որ, ըստ ծրագրի, նախատեսված է 180 բանախոս՝ շուրջ 20 երկրներից:

Սրան զուգահեռ Հայաստանում նախապատրաստվում են անցկացնել ՄԱԿ Զբոսաշրջության Գինու զբոսաշրջության 8-րդ համաշխարհային համաժողովը։ Այս համաժողովի շրջանակում ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը հատկացրել է 151 մլն դրամ՝ գրեթե 380 հազար դոլար։
Համաժողովն անցկացվելու է սեպտեմբերի 11-13-ը։

«Համաշխարհային հայկական գագաթնաժողով»-ի եւ ՄԱԿ Զբոսաշրջության Գինու զբոսաշրջության 8-րդ համաշխարհային համաժողովի կազմակերպչական հարցերով զբաղվելու է «Լաքշերի վոյաժ» ՍՊԸ-ն. հենց այս ՍՊԸ-ի հետ է կնքվել պայմանագիրը»։

«Լաքշերի վոյաժ» ՍՊԸ-ի ակտիվությունը պետգնումներում նկատելի է դեռ 2023 թվականից։ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ընկերությունը հիմնադրվել է 2012 թվականին, եւ ըստ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի՝ ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնեմասը 2015 թվականից պատկանում է Լիանա Դավիդյանին, տնօրենը նրա քույրն է՝ Աննա Դավիդյանը։

«Լաքշերի վոյաժ» ՍՊԸ-ն պետական գնումներին սկսել է մասնակցել 2023 թվականից եւ արդեն խոշոր չափի 7 պայմանագիր ունի՝ կնքված Երեւանի քաղաքապետարանի, վարչապետի աշխատակազմի եւ էկոնոմիկայի նախարարության հետ։ Նշված պայմանագրերի արժեքը ընդհանուր առմամբ կազմում է գրեթե 520 միլիոն դրամ՝ շուրջ 1 միլիոն 340 հազար դոլար։

Ահա, թե ինչպիսի ծախսեր է նախատեսել իշխանությունը սեպտեմբեր ամսին, որոնք, մեծ հաշվով, ոչինչ չեն տալու անվտանգային լրջագույն խնդիրներ ունեցող մեր երկրին»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին