Մամուլ 2 տարի առաջ - 08:30 05-09-2024

Ինչու է Փաշինյանը կրկին վերադառնում Ռուսաստանի գիրկը․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Հուլիսին գրել էինք, որ Փաշինյանը կարող է «անառակ որդու պես վերադառնալ մայր Ռուսիայի գիրկը»։ Նա նեղ «կռուգում» ասել էր, որ աշնանը կարող են անակնկալներ լինել: Այդ օրերին մեզ քննադատողները, թե «Հրապարակը» վատ երազ է տեսել, այսօր իրենք են գրում, որ հետքայլ է արվում։ Առաջին ծիծեռնակն օգոստոսի 31-ի ասուլիսում ՌԴ-ին ուղղված ռեւերանսն էր, իսկ երեկ իմացանք, որ Հայաստանը մասնակցելու է ԲՌԻԿՍ-ի եւ ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովներին։ ԲՌԻԿՍ-ի ժողովը նախատեսված է հոկտեմբերի 22-24-ին` Կազանում։

Ոմանք կապ են տեսնում Նիկոլ Փաշինյանի հռետորաբանության փոփոխության եւ օգոստոսի 23-ին Պուտինի հետ հեռախոսազրույցի միջեւ, որը կայացավ վերջինիս՝ Բաքու այցից 4 օր անց: Դրանից 4 օր անց Պուտինը խոսեց նաեւ Ալիեւի հետ, իսկ 1 օր անց ստորագրվեց սահմանազատման կանոնակարգը, որը ձգվում էր 2 ամիս: Ըստ որոշ աղբյուրների՝ Պուտինն ասել է Փաշինյանին, որ ինքն Ալիեւին հորդորել է թուլացնել ճնշումը ՀՀ-ի վրա: Թերեւս նաեւ դա է պատճառը, որ ԱՊՀ, ՀԱՊԿ ռուսական հարթակները բոյկոտող Փաշինյանը որոշել է մասնակցել։ Զախարովան էլ երեկ հայտարարել է, թե ակնկալում են, որ Երեւանը կվերսկսի լիարժեք մասնակցել ՀԱՊԿ աշխատանքներին։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում