Մամուլ 2 տարի առաջ - 07:30 05-09-2024

Ինչի՞ հետևանքով են ընդդիմադիր պատգամավորները զրկվում պատվիրակություններում ընդգրկվելուց. ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը ԱԺ աշխատակազմին հրահանգներ է տալիս. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, ով ԱԺ անվտանգության եւ պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովն է ղեկավարում, հրահանգներ է տալիս ԱԺ աշխատակազմին, որ ընդդիմադիր պատգամավորներին զրկեն գործուղումներից կամ խորհրդարանական պատվիրակությունների աշխատանքներին մասնակցելուց։

Այսպիսով՝ «Ժողովուրդ» օրաթերթը ԱԺ-ից տեղեկացավ, որ սեպտեմբերի 15-18-ը ՔՊ խմբակցության պատգամավորներ Արուսյակ Ջուլհակյանը եւ Վահագն Ալեքսանյանը Վարշավա են գործուղվելու՝ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի Ռոուզ-Ռոթ սեմինարին մասնակցելու համար։

«Ժողովուրդ» օրաթերթը գրավոր հարցմամբ դիմել էր ԱԺ աշխատակազմ՝ պարզելու, թե ինչու են պատվիրակությունների կազմում միայն իշխանական պատգամավորներն ընդգրկված լինում` հաշվի առնելով, որ բոլոր երեք խմբակցություններն էլ ունեն ներկայացուցիչ ՆԱՏՕ-ում՝ որպես պատվիրակության հիմնական անդամներ. ինչո՞ւ ընդդիմադիր պատգամավորները չկան պատվիրակությունների կազմում։ Մեր հարցմանն ԱԺ-ից տվել են հետեւյալ պատասխանը.

«ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նիստերին ընդառաջ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Անդրանիկ Քոչարյանը մշտապես հրավիրում է աշխատանքային քննարկումներ։ Ինչպես ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը, այնպես էլ նրան փոխարինող Ասպրամ Կրպեյանը չեն մասնակցել այդ քննարկումներին։

Հավելենք նաեւ, որ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավարը ՆԱՏՕ-ի ԽՎ գարնանային նստաշրջանից առաջ գրավոր տեղեկացրել է ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանին, որ Ասպրամ Կրպեյանը մերժել է մասնակցել կառույցի վերաբերյալ քննարկումներին, ինչով պայմանավորված էլ նրա մասնակցությունը ՆԱՏՕ-ի ԽՎ աշխատանքներին նպատակահարմար չէ»։

Այսինքն, ստացվում է՝ Անդրանիկ Քոչարյանն ԱԺ աշխատակազմին հրահանգներ է տալիս, ինչի հետեւանքով ընդդիմադիրները զրկվում են ԱԺ պատվիրակությունների աշխատանքներին մասնակցելուց»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում