Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 19:15 02-09-2024

Մենք պետք է արժևորենք Սեպտեմբերի 2-ը, եթե ցանկանում ենք վերադառնալ Արցախ․ Քրիստինե Վարդանյան

Միջոցառման հիմնական նպատակը օրվա արժևորումն է։ Այս մասին «Արցախ Հանրապետությւոն․ Վերադարձ» միջոցառման ժամանակ հայտարարեց ԱԺ պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

«Տպավորություն է ստեղծվել, որ մեր գերիներին մոռացել են, որևէ մեկը արցախցիների հարցով չի զբաղվում։ Հայաստանը կառավարողների մասով ամեն ինչ պարզ է, բայց մենք ուզում ենք ամփոփել այս ոլորտում տարված մեր աշխատանքները»,- շեշտեց Վարդանյանը։

Նա նշեց, որ տարիներ շարունակ Սփյուռքում տոնվել է Մայիսի 28-ը, որպեսզի վառ պահեն հիշատակը, նույնը այսօր պետք է անել Արցախի դեպքում։

«Սեպտեմբերի 2-ը ազգային մտածողություն ունեցող մարդու համար սովորական օր չէ, դա պետականության օր է, և մենք պետք է արժևորենք այն, եթե ցանկանում ենք մի օր վերադառնալ Արցախ։ Ազգեր կան, որոնք 2000 տարի վառ են պահել հայրենիք վերադառնալու իղձը, 70 տարի մենք վառ ենք պահել անկախ պետականություն ունենալու իղձը, տասնյակ տարիներ՝ հայկական Արցախունենալու իղձը։ Հիմա հանձնվելու իրավունք չունենք»,-ասաց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան