Ներքին 2 տարի առաջ - 17:53 02-09-2024

Անձնական տվյալների «դեմոկրատիա»․ ով, ինչի դիմաց և ինչպես է մեր տվյալները տալիս ուրիշներին

Հայաստանում քաղաքացիների անձնական տվյալները հասնանելի են ոչ միայն իրավապահ մարմիններին, այլև ամենատարբեր ֆիզիկական և իրավաբանական ծառայություն իրականացնող անձանց։

Քաղաքացիներից մեկն Oragir.News-ի հետ զրույցում պատմեց, որ 2 օր առաջ զանգ է ստացել է «Fnet» ինտերնետային կապի օպերատորից, որը նախապես իմացել է, թե ինքը որտեղ է բնակվում և ինտերնետ ծառայության առաջարկել։

«Զանգահարեցին բջջային հեռախոսահամարիս և ճշտող հարց տվեցին՝ դուք այսինչ թաղամասո՞ւմ եք ապրում, հետո իրենց ինտերնետ ծառայությունն առաջակեցին։ Երբ հարցրեցի՝ իմ հեռախոսահամարը և անձնական մյուս տվյալը՝ բնակության վյարը, որտեղի՞ց է ձեզ հասանելի դարձել։ Նախ շփոթվեցին, ապա ասացին, որ կճշտեն և տեղյակ կպահեն։

Մի քանի ժամ հետո զանգահարեցին և ասացին, որ մեր հասցեում մոտ 1ամիս է, որ հասանելի է դարձել իրենց կապը և իրենց աշխատակիցներն են շրջել այդ տարածքում և մարդկանց ներկայացրել ծառայությունների սակագները։

Հարցին՝ այսինքն հարևաններն են հեռախոսահամարը տվել, աշխատակիցը պատասխանեց, որ ոչ, տան անդամները՝ երևի։ Բայց մեր տուն որևէ մեկը չի եկել, որևէ նման առաջարկ չի ներկայացրել, ակնհայտ էր, որ ստում էին, այլապես այդ նույն բանը հենց միանգամից կասեին, ոչ թե մի քանի ժամ քննարկելուց հետո։

Փաստացի՝ իմ անձնական տվյալները ամեն մեկին հասանելի են։ Ով, երբ ուզի՝ կարող է ցանկացած քաղաքացու տվյալները իմանալ»,- մեզ հետ զրույցում ասաց քաղաքացին։

Oragir.News-ը պարզաբանում ստանալու նպատակով փորձեց կապ հաստատել «Fnet» ընկերության տնօրենի հետ, սակայն աշխատակիցները փոխանցեցին, որ ավելի ուշ կապ կհաստատեն մեզ հետ։ Աշխատանքային օրն ավարտվեց, սակայն մեզ հետ այդպես էլ կապ չհաստատեցին։

Նշենք, որ իրավապահ համակարգում, ինչպես նաև պետական տարբեր կառույցներում առկա են հատուկ ծրագրեր, որոնցով աշխատակիցները կարողանում են քաղաքացիների ամբողջ տվյալնեը նույնականացնել։ Ի դեպ, բազմաթիվ են մասնավոր դեպքերը, երբ իքս ծառայողը տվյալ ծրագրով որևէ մեկի մասին ինֆորմացիա է ճշտում և տրամադրում իր մտերիմներին։ Կարծիքներ կան, որ հենց այս համակարգերից էլ արտահոսք է գնում բիզնես ծառայություն իրականացնող ընկերություններին։

Արդյոք ԱԱԾ-ն չպե՞տք է ձեռնամուխ լինի, որպեսզի քաղաքացու անձնական տվյալները մասնավոր ընկերության ձեռքում չհայտնվեն։

Oragir.News-ը այս հարցի պատասխանը ստանալու համար կապ հաստատեց ԱԱԾ մամուլի կենտրոն, որտեղից հետևյալը պատասխանը տվեցին․

«ԱԱԾ-ն օրենքով լիազորություն չունի մասնավոր ընկերությունների նկատմամբ վերահսկողություն սահմանելու։ Թեմայի վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություն ստանալու համար խնդրում ենք գրավոր հարցում ուղարկել»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում