Ներքին 2 տարի առաջ - 17:04 02-09-2024

«Վեոլիա ջուրն» ու քաղաքապետարանը իրար վրա են գցում․ ով է հեղեղատարների մաքրման պատասխանատուն

Երևանում օրեր առաջ տեղացած հորդառատ անձրևը այս անգամ ևս դժվարանցանելի էր դարձրել ճանապարհները մայրաքաղաքի տարբեր հատվածներում:

Անձրևաջրերը լցվել էին գետնանցումներ ու նաև սուպերմարկետներ։

Ջրահեռացման և անձրևատար համակարգերի սպասարկման պատասխանատուն, ըստ վարձակալության պայմանագրի, «Վեոլիա Ջուր» ընկերությունն է։

Oragir.News-ը թեմայի առնչությամբ պարզաբանում ստանալու համար կապ հաստատեց «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Զառա Նազարյանի հետլ։

«Մայրաքաղաքում տարածքներ կան, որոնք «Վեոլիա ջրի» պատասխանատվության տակ են, կան տարածքներ, որոնք Երևանի քաղաքապետարանի պատասխանատվության տակ են։ Հստակ ու լիարժեք պատասխանի համար, խնդրում եմ գրավոր հարցում ուղարկել»,- ասաց նա։

Oragir.News-ը գրավոր հարցում է ուղարկել, պատասխանը ստանալուց հետո այն կհրապարակվի մեր կայքում։

Oragir.News-ը կապ հաստատեց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանի հետ, ով նշեց, որ Երևան քաղաքի ամբողջ կոյուղատար, հեղեղատար համակարգերի սպասարկումն ու շահագործումը «Վեոլիա ջուր» ՓԲԸ պարտականությունն է՝ 2016թ․-ի կնքված պայմանագրով։

«Երևանի քաղաքապետարանը «Վեոլիա ջրին» գումար չի հատկացնում հեղեղտարները մաքրելու համար։ «Վեոլիա Ջուր» ընկերությունը կառավարության հետ կնքված 2016թ․-ի պայմանագրով իրականացնում է ոչ միայն Երևան քաղաքի, այլ ամբողջ ՀՀ-ի կոյուղագծերի, կոյուղատարերի, անձրևատարերի սպասարկումով և շահագործումով։ Դա «Վեոլիա ջրի» բուն պարտականությունն է»,- ասաց նա։

Դիտարկմանը՝ Երևանի քաղաքապետարանը մայրաքաղաքի ո՞ր տարածքների համար է պատասխանատու, Կոստանյանը նկատեց՝ պատասխանատուն ամբողջությամբ «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն է։

«Քանի որ Երևան քաղաքում մի շարք հատվածներում դեռ ԽՍՀՄ տարիներից կոյուղատար համակարգ գոյություն չի ունեցել, Երևանի քաղաքապետարանը նախաձեռնել է և միայն այս տարի 1,7 մլրդ դրամ գումար է հատկացրել նոր կոյուղատար համակարգերի կառուցման համար, որոնցից 27 փողոցներում այս տարի ծրագրով պետք է այդ համակարգերն անցկացվեն։ Ներկայումս արդեն 18 փողոցում աշխատանքներն իրականացվել են, մինչ տարեվերջ մնացած փողոցներում էլ պետք է իրականացվեն»,- նշեց Կոստանյանը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը