Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 13:48 01-09-2024

Ազգային ժողովում տեղի է ունեցել «Ամառային դպրոց» 3-րդ ծրագրի փակման հանդիսավոր արարողությունը

Արդեն երրորդ տարին է՝ Հայաստանի խորհրդարանում անցկացվում է «Ամառային դպրոց» ծրագիրը:

Օգոստոսի 19-ին մեկնարկած ծրագիրն արդեն ավարտվում է, և ԱԺ նիստերի դահլիճում խորհրդանշական միջոցառմամբ տեղի է ունեցել ծրագրի փակման հանդիսավոր արարողությունը: ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը ծրագիրը հաջողությամբ ավարտելու համար ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի անունից շրջանավարտներին հանձնել է ավարտական հավաստագրերը:

«Ամառային դպրոց» ծրագրի աշխատանքներին ակտիվ մասնակցության համար Դավիթ Առաքելյանը հավաստագրեր է շնորհել նաև կամավորներին, որոնք «Ամառային դպրոց» 2-րդ ծրագրի շրջանավարտներն են:

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը համոզմունք է հայտնել, որ երկշաբաթյա այս դասընթացը երիտասարդների կյանքում կարևոր դերակատարություն կունենա թե՛ մասնագիտական հետագա կողմնորոշման, թե՛ ավելի ակտիվ ու պատասխանատու քաղաքացի լինելու հարցում:

Որպես վերը նշվածի ապացույց՝ Դավիթ Առաքելյանն ուրախությամբ է ընդգծել այն փաստը, որ նախորդ տարիների «Ամառային դպրոց» ծրագրի շրջանավարտները որպես կամավոր մշտապես մասնակցում են Ազգային ժողովի կողմից կազմակերպվող ամենատարբեր միջոցառումներին և հույս հայտնել, որ այս տարվա սաները եւս այս հարցում նախաձեռնող կլինեն:

Ծրագրի իրականացման հարցում Դավիթ Առաքելյանն ընդգծել է ԱԺ աշխատակազմի դերն ու երախտագիտություն հայտնել կազմակերպիչներին և կամավորներին:

«Ամառային դպրոց» ծրագրի նպատակն է Երևանի և հանրապետության մարզերի ավագ դպրոցների աշակերտներին ծանոթացնել խորհրդարանի գործունեությանը, կառուցվածքին, Սահմանադրությամբ օրենսդիր մարմնին վերապահված լիազորությունների իրականացման մեխանիզմներին, պետական այլ կառույցների հետ համագործակցությանը, ինչպես նաև երիտասարդների շրջանում բարձրացնել իրազեկվածությունն օրենսդրական գործընթացների վերաբերյալ: Այս տարի «Ամառային դպրոց» ծրագրին մասնակցելու հայտ էր ներկայացրել շուրջ 400 դիմորդ: Ընտրվել է 51 աշակերտ՝ Երևանից և Հայաստանի բոլոր մարզերից:

Երկշաբաթյա դասընթացների շրջանակում աշակերտները հանդիպել են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի, ԱԺ փոխնախագահների, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր», «Հայաստան», «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորների, ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի, խորհրդարանի աշխատակազմի ներկայացուցիչների, ԿԳՄՍ նախարարի, ՍԴ նախագահի, ԿԲ նախագահի, ԿԸՀ նախագահի, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հետ:

«Ամառային դպրոց» 3-րդ ծրագրի շրջանակում մասնակիցներն այցելել են Կարեն Դեմիրճյանի թանգարան, Վազգեն Սարգսյանի, Սերգեյ Փարաջանովի, Մարտիրոս Սարյանի տուն-թանգարաններ, «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարան:
Կրթամշակութային ծրագրի շրջանակում նրանք եղել են Ազգային գրադարանում, հանդիպել ժամանակակից գրողներ Մհեր Արշակյանի, Դավիթ Սամվելյանի, Արմեն Սարգսյանի և Համլետ Առաքելյանի հետ, այցելել են Հանրային հեռուստաընկերություն, Խորեն Հովհաննիսյանի անվան մարզադպրոցում էլ աշակերտները սպորտային օր են ունեցել:

Նոր ուսումնական տարվա սկզբին «Ամառային դպրոց» 3-րդ ծրագրի շրջանավարտների հետ հանդիպելու է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին