Ներքին 2 տարի առաջ - 15:09 29-08-2024

Պահանջում ենք կայացնել արդարացման դատավճիռ․ Վլադիմիր Գասպարյանի պաշտպաններ

«Ինչպես արդեն հայտնել էինք Հակակոռուպցիոն դատարանի դատավճռով ՀՀ ոստիկանության նախկին պետ, գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը ազատվել էր պատժի կրումից։ Հանրության համար այսպիսի դատավճիռը դրական ընկալվեց, սակայն այն պաշտպանական կողմի համար բավարարող լուծում չէ, քանի որ մեղադրանքը առարկայնորեն հիմնավորված չէ, գործում առկա չէ գեթ մեկ փաստարկ, որը համոզիչ ձևով կվկայի, որ մեղսագրված արարքը իրավաչափ է։ Սակայն այս ամենը չխանգարեց, որպեսզի Վլադիմիր Գասպարյանը ձախողված մեղադրանքներով մեղավոր ճանաչվի։

Այսօր ներկայացվել է վերաքննիչ բողոք, որով, ըստ էության, պահանջում ենք ամբողջությամբ բեկանել առաջին ատյանի դատավճիռը, կայացնել արդարացման դատավճիռ՝ ճանաչելով և հռչակելով Վլադիմիր Գասպարյանի անմեղությունը։

Արդարացման դատավճռին այլընտրանք ցանկացած որոշում մեզ համար անընդունելի է և հավասար է արդարադատության ժխտման»։

Պաշտպաններ՝

Ալեքսանդր Կոչուբաև,

Էրիկ Ալեքսանյան

Ամենից շատ դիտված

12:30 Նոյեմբերյանում 4-5 մարտական դիրք է հանձնվել Ադրբեջանին. սահմանագիծը հասել է Բերդավանի սրբատեղիին
15:13 Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին
16:00 Նիկոլ Փաշինյա՞նն է փոխվել, թե՞ Առուշ Առուշանյանն է կոտրվել
20:00 Ընկերներդ շրջափակման մեջ են, կապ չկա, մեկը վիրավոր է, ի՞նչ ես անելու. «Իմ պատկերացրած բանակը»
18:00 Սկոպուսյան դրամայի մանրամասները. ովքեր են Քումունցի զոհերը
23:08 Ռուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ Լավրով
18:30 Ընդդիմությունը լռում է ամենալուրջ կոռուպցիոն հանցագործության մասին․ Պարույր Հայրիկյան
13:14 Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
21:22 Մարդիկ չեն ուզում ազատազրկվել, դրա համար էլ չեն առաջադրվում. Կարապետ Պողոսյան
15:35 Վրաստանը Հայաստան է արտաքսել 5 տարի ապաստան հայցող բելառուսին․ նրան ձերբակալել են