Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 12:30 29-08-2024

Բոլոր ուսուցիչները հինգ տարվա կտրվածքով պետք է վերապատրաստվեն. Փաշինյան

Կառավարության որոշմամբ փոփոխություններ արվեցին ուսուցիչների վերապատրաստման կարգում: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ներկայացմամբ՝ բոլոր ուսուցիչներին մեկ միասնական ծրագրով վերապատրաստման համակարգը փոխարինվել է ըստ գնահատված կարիքի վերապատրաստման համակարգով:

Նա նշեց, որ նոր մոտեցմամբ յուրաքանչյուր ուսուցիչ նախևառաջ ինքն է գնահատում իր մասնագիտական զարգացման կարիքները, այնուհետև նաև այդ գնահատումն իրականացնում է դպրոցը: Գնահատված կարիքի հիման վրա ուղղորդվում է, թե որ ուղղությամբ և որ մակարդակի վերապատրաստման կարիք ունի տվյալ ուսուցիչը, ինչի շնորհիվ հնարավոր է լինում ուսուցչի վերապատրաստումը դարձնել ավելի թիրախային և արդյունավետ:

«Այս տարի համակարգը կիրառվել է առաջին անգամ, գնահատվել են ավելի քան 6,000 ուսուցիչ, որոնք առաջիկայում պետք է վերապատրաստվեն: Այս փոփոխությունների արդյունքում շատ ավելի հստակ է դառնում ուսուցչի վերապատրաստման պարբերականության որոշման հարցը: Ընդ որում, շրջափուլն ավելի կարճ է ավելի ցածր մակարդակի պարագայում, ավելի երկար է, երբ մենք ունենք ավելի բարձր մակարդակ: 1-ին դեպքում շրջափուլը մեկ տարի է, 2-րդի դեպքում կարող է հասնել մինչև 5 տարվա»,- ասաց նա:

Բացի այդ, նախագծով հստակեցվում է նաև սկսնակ ուսուցիչների՝ այսինքն մինչև 5 տարվա փորձառություն ունեցող ուսուցիչների, կարիքների գնահատման և վերապատրաստման դրույթը, որով այս խմբի ուսուցիչներին ավելի թիրախային աջակցություն է ցուցաբերվում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հետաքրքրվեց՝ այս փոփոխությունը ճի՞շտ եմ հասկանում, որ այլոց շարքում մենք նպատակ ունենք նաև ուսուցիչներին նախապատրաստել կամավոր ատեստավորման գործընթացին:

«Մենք, ըստ էության, ասում ենք, որ եթե ուսուցիչը նույնիսկ 100 տոկոս արդյունքով հանձնել է կամավոր ատեստավորումը, սա չի նշանակում, որ չպետք է վերապատրաստվի: Նա պետք է վերապատրաստվի 5 տարվա ընթացքում, օրինակ, որ նոր տեխնոլոգիաներ, նոր գիտելիքներ, նոր մեթոդներ սովորի: Այսինքն մանկավարժության զարգացումների հետ իրեն դարձնենք հնարավորինս համահունչ»,- ասաց նա:

Անդրեասյանն էլ արձագանքեց․ «Այո, պարո՛ն վարչապետ, ճիշտ եք ամոբղջությամբ»:

Ամենից շատ դիտված

09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
10:07 Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
11:31 Երևանում տուն ձեռք բերելը դառնում է թրենդային
11:21 Ինքն իմ Կաթողիկոսը չէ, ինքն Ամենայն Հայոց չէ․ Ռուբինյան
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը