Ներքին 2 տարի առաջ - 23:29 28-08-2024

Աջափնյակի մետրոյո՞վ, թե՞ չարթերային թռիչքով․ Փաշինյանի Ակադեմիական քաղաքի նախագիծը «ցնցել է համացանցը»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը անվերջ անդրադառնում է Ակադեմիական քաղաքի ծրագրին՝ հավանաբար այն համարելով իր մտքի թռիչքը։ Այս անգամ էլ նա ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ապագա քաղաքի հատակագիծը՝ կից գրելով․ «Ակադեմիական քաղաքի Մաստեր-պլանը պատրաստ է:

Շուրջ 44 հազար դասախոս, գիտնական եւ ուսանող Հայաստանից եւ արտերկրից, 8 պետական եւ 8 միջազգային/մասնավոր բուհեր կտեղավորվեն 580 հեկտար տարածքի վրա, որտեղ կներդրվեն ժամանակակից կանաչ տեխնոլոգիաներ:

Գիտակրթական այս հոյակապ միջավայրը կլինի նաեւ ինտելեկտուալ ժամանցի եւ մարզական կյանքի հանրապետական կենտրոն:

Ակադեմիական քաղաքի նախագծի մանրամասները առաջիկայում ամենատարբեր առիթներով եւ ձեւաչափերով ներկայացնելու առիթներ կունենանք:

Մեզ համար կարեւոր է, որ բոլոր մանրամասներով իմանաք՝ ինչ ենք անում, ինչու եւ ինչպես:

Շնորհակալություն աջակցության համար»:

Ուշագրավ է, որ վարչապետը բավականաչափ տեղեկացված չէ, այն ծրագրից, որը իրեն ներկայացրել են արտասահմանցի գործընկերները, հակառակ դեպքում կիմանար, որ ներկայացված «Մաստեր-պլանը» հենց գլխավոր հատակագիծն է, որ կա։



Փաշինյանի այս գրառումը իր մյուս գրառումների պես տարաբնույթ քննարկումների տեղիք է տվել։ Հասարակության մի մասը օրհնում է վարչապետի մտղահղացումը, ապագայի Ակադեմիական քաղաքը համարում նոր Օքսֆորդ, բայց շատերը այն համարում են հերթական մտահղացում, որն այդպես էլ կյանքի չի կոչվելու։

Ֆեյսբուքյան օգտատերերից մեկին հետաքրքրում է՝ Աջափնյակի մետրոյից հնարավոր կլինի՞ գնալ Ակադեմիական քաղաք, թե՞ չարթերային թռիչքներ կգործեն։



Մեկ այլ օգտատեր էլ վստահ է, որ TUMO-ի սաները 10 հատ այդպիսի հատակագիծ կարող են ստեղծել։



Դավիթ անունով օգտատիրոջն էլ բոլորովին այլ բան է հետաքրքրում։

«Պարո՛ն վարչապետ ջան, ինձ մի հարց ա հետաքրքրում։ Երևանի համալսարաններում կարողանում էինք մուտք գործել, աղջիկներին խոսացնել։ Ակադեմիական քաղաք կարո՞ղ ենք մուտք գործել տվյալ նպատակով»,- գրել է օգտատերը։



Մեկ այլ օգտատեր էլ մտաբերել է Նիկոլ Փաշինյանի և խնձորի մասին վերջին աղմկահարույց պատմությունը։

«Հեքիաթի վերջում երկնքից 3 խնձոր ընկավ, մեկը՝ քեզ, է, ասում եմ քեզ, գլխիդ»,- գրել է նա։



Ստորև ներկայացնում ենք այլ մեկնաբանություններ ևս, որոնցում օգտատերերը իրենց տարակուսանքն են հայտնում փաշինյանական մտքի փայլատակման իրագործման շուրջ։






Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում

Ձեզ գուցե հետաքրքրի