Ներքին 2 տարի առաջ - 12:55 27-08-2024

Հայ դպրոցականները 3 բրոնզե մեդալ են նվաճել Աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայում

ՀՀ դպրոցականները 3 բրոնզե մեդալ են նվաճել Աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային 17-րդ օլիմպիադայում, որն անցկացվել է օգոստոսի 17-27-ը Բրազիլիայի Ռիո դե Ժանյերո քաղաքում: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից։

Օլիմպիադային մասնակցել է 53 երկրի 232 աշակերտ. յուրաքանչյուր երկրից կարող էր մասնակցել առավելագույնը 5 դպրոցական։

Օլիմպիադայում Հայաստանի թիմը ներկայացրել են Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 4 մասնակիցներ՝ 12-րդ դասարանի աշակերտ Արսեն Աղայանը և 11-րդ դասարանի սաներ Նարեկ Գալստյանը, Գոռ Հասրաթյանն ու Էմիլ Մուշեղյանը։ Բրոնզե մեդալների են արժանացել Արսեն Աղայանը, Գոռ Հասրաթյանն ու Էմիլ Մուշեղյանը, իսկ Նարեկ Գալստյանը՝ գովասանագրի։

Օլիմպիադան անցկացվել է 4 փուլով՝ տեսական, դիտողական, տվյալների վերլուծության և պլանետարիումի։

Հայաստանի թիմը ղեկավարել են Հրանտ Թոփչյանը (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) և Կարեն Բաղդասարյան (ԵՊՀ)։

Հիշեցնենք, որ 2023 թ. Աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային 16-րդ օլիմպիադայում, որն անցկացվել էր Լեհաստանում, Հայաստանի թիմն արժանացել էր 1 արծաթե և 1 բրոնզե մեդալների։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը