Ներքին Արտաքին 2 տարի առաջ - 10:10 27-08-2024

Օլիմպիական խաղերին հայտնի դարձած թուրք հրաձիգը, պարզվում է, հայ է

Փարիզի Օլիմպիական խաղերում Թուրքիան ներկայացնելով համբավ ձեռք բերած Յուսուֆ Դիքեչը, պարզվում է, հայ է։

Նա ծնվել է Մարաշի Գյոքսուն շրջանի Թաշոլուկ գյուղում։

20-րդ դարի սկզբին գյուղն ի սկզբանե եղել է հայկական բնակավայր։ Այն թալանվել է 1909 թվականին, իսկ 1915 թվականին ամբողջ գյուղն ընդունել է իսլամ։

Հետագայում այս գյուղ են տեղափոխվել Կարս Սարիղամիշից երկու քուրդ ընտանիք։

Հիշեցննենք, որ Փարիզում շարունակվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի օդամղիչ ատրճանակով խառը թիմային պայքարի եզրափակչում ուշադության կենտրոնում էր հայտնվել թուրք հրաձիգ Յուսուֆ Դիքեչը։ Նա հանդես էր եկել առանց համապատասխան հանդերձանքի՝ պաշտպանիչ ականջակալի ու պրոֆեսիոնալ, մրցումային ակնոցի և նվաճել էր արծաթե մեդալը։

Նրա ելույթը մեծ աղմուկ էր բարձրացրել համացանցում։ Նրա մրցելույթից հետո համացանցում մեմեր էին տարածվել։ Ոգևորվել էին նաև թուրք ազգայնականնեը։




Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում