Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 2 տարի առաջ - 19:29 26-08-2024

Ժողովուրդը կոպեկներին է սովոր, միասնական տոմսային համակարգը դեռ չի գործի․ հարցում

Երևանում միասնական տոմսային համակարգի ներդրման աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել մինչև սեպտեմբերի 15-ը։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։

Oragir.News-ը քաղաքացիներից պարզել է՝ հավատո՞ւմ են, որ սեպտեմբերի 15-ին միասնական տոմսային համակարգերը կլինեն։

Քաղաքացիներից մի քանիսն ասացին, որ չեն հավատում, քանի որ դրա համար երկար ժամանակ է պահանջվում։

«Ինձ թվում է՝ համակարգը դեռ պատրաստ չէ։ Ժողովուրդը դեռ կոպեկներին է սովոր։ Ինչ ներդրվում է, պետք է նախապես լավ մշակվի, լավ մատուցվի ժողովրդին»,- ասաց մի կին։

Մեկ այլ քաղաքացի էլ նշեց, որ միասնական տոմսային համակարգերի գաղափարը լավն է, սակայն մինչև սեպտեմբերի 15-ը դժվար թե աշխատանքներն ավարտվեն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը