Ներքին 1 տարի առաջ - 15:59 26-08-2024

Օձուն համայնքում վաճառվել են օտարման ոչ ենթակա համայնքապատկան հողամասեր

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ի հայտ են բերվել ՀՀ Լոռու մարզի Օձուն համայնքում 2018-2020թթ. կատարված առերևույթ պաշտոնեական հանցագործության դեպքեր։

Մասնավորապես, նախաքննությամբ իրականացված վարութային և ապացուցողական գործողություններով պարզվել է, որ Օձուն համայնքի՝ տեղական ինքնակառավարման մարմնում մշտապես իշխանության ներկայացուցչի, ինչպես նաև համայնքապետարանում կազմակերպական-տնօրինչական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձը, ունենալով համայնքապետարանի աշխատանքերը ղեկավարելու և կազմակերպելու, համայնքի ավագանու համաձայնությամբ և սահմանած պայմաններով ու կարգով համայնքի սեփականություն համարվող հողամասերն օտարելու կամ օգտագործման տրամադրելու պարտականություններ, մի շարք իրավական ակտերի պահանջների խախտմամբ օտարել է օրենսդրությամբ սահմանված կարգով մասնավորեցման ոչ ենթակա 2 հողատարածք:

Նախ՝ նշված պաշտոնատար անձի որոշմամբ, ուղղակի վաճառքով, համայնքի մի բնակչի 2018թ. մայիսին 20.178 դրամով օտարվել է 0,0059 հա մակերեսով, իսկ 2020թ. փետրվարին՝ 10.000 դրամով 0,0029 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասեր, որոնց նկատմամբ գրանցվել է վերջինիս սեփականության իրավունքը:

Մինչդեռ քննությամբ պարզվել է, որ երկու հողամասերն էլ պետության կողմից սեփականության իրավունքով համայնքին են փոխանցվել՝ որպես չմասնավորեցվող փողոց-հրապարակ, և, հետևաբար, դրանք, համաձայն ՀՀ հողային օրենսգրքի համապատասխան իրավակարգավորումների, ունեն օտարման արգելք։

Ձեռք բերված փաստերի հիման վրա Օձուն համայնքի՝ տեղական ինքնակառավարման մարմնում մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող նշված պաշտոնատար անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ նախկին քրեա­կան օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1֊ին մասին):

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից