Ներքին 2 տարի առաջ - 14:43 21-08-2024

Արարատի ոսկու ֆաբրիկայից 26-ամյա երիտասարդը «Քիմիական այրվածք 2-րդ աստիճան» ախտորոշմամբ հոսպիտալացվել է

Օգոստոսի 18-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի բաժին է զանգահարել Մհեր Գ․-ն և հայտնել, որ Արարատի ոսկու ֆաբրիկայում իրենց աշխատակիցը այրվածքներ է ստացել, անհրաժեշտ է շտապօգնություն: Նույն օրը ժամը 23։20-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արարատի բաժին են զանգահարել «Արարատի» բժշկական կենտրոնից և հայտնել է, որ «Քիմիական այրվածք 2-րդ աստիճան» ախտորոշմամբ շտապօգնության խումբն իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել մի քաղաքացու։

Տեղում պարզվել է, որ բուժօգնության տեղափոխված քաղաքացին Արարատի մարզի բնակիչ 26-ամյա Խաչիկ Գ․-ն է:

Պարզվել է նաև, որ ժամը 22։25-ի սահմաններում ՍՊԸ-ի տարածքում գտնվող եռման ջրով լի ցիստերի փականը բացելիս ջուրը լցվել է Խաչիկ Գ․-ի մարմնին՝ պատճառելով վերը նշված վնասվածքը:

Դեպքի փաստով ոստիկանության Արարատի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին։

Խաչիկ Գ․-ն աշխատում է «Գեոպրոմայնինգ» ՍՊԸ-ում՝ որպես լաբորատորիայի հերթափոխի պետ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում