Ուղիղ եթեր
Մամուլ 2 տարի առաջ - 07:54 21-08-2024

Դատարաններում պարտվող իրավաբան նախարարը ինչպե՞ս կարող է վարակի տարածումը կանխել. քանի՞ մարդ է վարակվել Արևմտյան Նեղոսի տենդով. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Մոծակի խայթոցից մարդուն փոխանցվող West Nile (Արեւմտյան Նեղոսի տենդ) վիրուսի մասով մտահոգությունները շարունակվում են խորանալ, քանի որ 4 տասնյակից ավելի վարակվածներ կան արդեն Հայաստանում՝ եւ մեկ մահացության դեպք:

Թեեւ լուրեր կան, որ մահացածների թիվը ավելացել է, իսկ վարակվածներինը հասնում է մոտ 4 տասնյակի, սակայն պետական գերատեսչությունից պաշտոնապես այլ տվյալներ հաղորդեցին:
«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ առողջապահության նախարարություն՝ պարզելու, թե քանի մահվան դեպք է արդեն գրանցվել մոծակի խայթոցից փոխանցված վարակի հետեւանքով:

«Ժողովուրդ»-ին հայտնեցին, որ մեկ մահվան դեպք է գրանցվել, հիվանդն ունեցել է ուղեկցող մի քանի քրոնիկական հիվանդություն: «Հայաստանում գրանցվել է Արեւմտյան Նեղոսի տենդով վարակվելու դեպք, որը փոխանցվել է մոծակի խայթոցի միջոցով», – հայտնում է առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը։

Վարակման հետեւանքով մեկ մարդ մահացել է, եւս 20-ը հոսպիտալացվել են։ Կենտրոնը նշել է, որ վիրուսով վարակվածների 80%-ի շրջանում ախտանիշներ չեն զարգանում, սակայն 1%-ի դեպքում կարող են զարգանալ նյարդաբանական լուրջ բարդություններ՝ ինչպիսիք են էնցեֆալիտը կամ մենինգիտը։

Նկատենք՝ վարակի 1-ին կասկածելի դեպքը եւ մահվան դեպքը արձանագրվեցին դեռեւս օգոստոսի առաջին օրերին, սակայն այդ մասին առողջապահության նախարարությունը չի հայտնել: Հանրությունն այդ մասին իմացավ ընդամենը օրերս՝ լրատվամիջոցներում հրապարակված նյութերից, որում հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի տնօրենը հաստատել էր մահվան դեպքի մասին տեղեկությունը։

Նկատենք, որ այս օրերին հասարակության շրջանում առկա անհանգստությունները, վախերը, կասկածները փարատելու համար նախարարությունը ոչինչ չի արել. ընդամենը մեկ օր առաջ՝ օգոստոսի 19-ին, հրապարակվել է զգուշացում. «Հայաստանում գրանցվել է Արեւմտյան Նեղոսի տենդով վարակվելու դեպք, որը փոխանցվել է մոծակի խայթոցի միջոցով, հայտնում է առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը։

Վարակման հետեւանքով մեկ մարդ մահացել է, եւս 20-ը հոսպիտալացվել են։ Կենտրոնը նշել է, որ վիրուսով վարակվածների 80%-ի մոտ ախտանիշներ չեն զարգանում, սակայն 1%-ի մոտ կարող են զարգանալ նյարդաբանական լուրջ բարդություններ, ինչպիսիք են էնցեֆալիտը կամ մինիգիտը»։
Իսկ վիրուսի տարածման մասով մամուլի ասուլիս ընդամենը երեկ է հրավիրվել, երբ, սկսած ամսվա սկզբից, պետք էր պարբերաբար հաղորդագրություններ, հարցազրույցներ, տարատեսակ հրապարակումներ լինեին՝ մարդկանց այս վարակի մասին իրազեկելու համար։

Սակայն առողջապահական քաղաքականությունը տապալած թիմը ոչ միայն դասեր չի քաղում հազարավոր մարդկանց կյանքեր խլած վարակիչ հիվանդություններին դիմակայելու իր տխուր փորձից, այլեւ նույն ամբարտավան ինքնավստահությամբ շարունակում է հանրային քաղաքականության իրականացումը՝ առանց այդ էլ սթրեսի, տագնապի մեջ ապրող հանրությանը նորանոր սթրեսների ենթարկելով, իրազեկման աշխատանքներ չկատարելով, անտեսելով վարակիչ հիվանդությունների համաճարակային հսկողությունը, չներգրավելով համապատասխան մասնագետներին։

Եթե առողջապահության նախարարությունում նախարարի եւ փոխնախարարների մեջ գեթ «կես բժիշկ» լիներ մասնագիտությամբ, ապա վարակի առաջին կասկածելի դեպքերի արձանագրումից հետո անհապաղ խորհրդակցություն կհրավիրեին՝ մոբիլիզացնելով հանրապետության բոլոր ինֆեկցիոնիստներին, փորձելով համատեղ քաղաքականություն մշակել, լսել կարծիքներ, որոշել անելիքներ։

Ինչ վերաբերում է իրավաբան նախարար Անահիտ Ավանեսյանին, ապա նա դատարաններում է պարտվում իր կայացրած որոշումների համար, ինչպե՞ս կարող է վարակիչ հիվանդության տարածումը կանխարգելել՝ որպես ոլորտի թիվ մեկ կառավարիչ»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին

Ձեզ գուցե հետաքրքրի