Ներքին 2 տարի առաջ - 16:27 20-08-2024

Արաբկիրում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ. փակ պահեք պատուհանները

Օգոստոսի 20-ին՝ ժամը 23:00-03։00, Արաբկիր վարչական շրջանում՝ Կոմիտասի պողոտայում, ԿՇՄՊ ՀՈԱԿ-ը կիրականացնի ծառերի սրսկման աշխատանքներ (վնասատուների դեմ վերգետնյա, միջատասպան և հակասնկային քիմիական պայքար)։

«Անվտանգությամբ պայմանավորված՝ բնակիչներին հորդորում ենք փակել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբի դռները»,- ասված է հաղորդագրության մեջ։