Միտք Ներքին 2 տարի առաջ - 09:55 19-08-2024

ՀՀ իշխանական վերնախավը գիտեր՝ ինչ է սպասվում Արցախին և Ադրբեջանին ազդանշաններ արձակեց

Մեկ տարի առաջ այս օրերին Արցախում հումանիտար ճգնաժամը հատեց եզրագիծը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Ծայրահեղ ծանր իրավիճակ էր ոչ միայն մարդկանց առօրյա կյանքում, այլ Պաշտպանության բանակում, որտեղ մատակարարումները խիստ խափանումներով էր, իսկ առանձին հրամանատարներ դիրքերում գտնվող զինծառայողների օրվա սնունդը հայթայթում էին մերձակա գյուղերից:

Բանակում ծրագրված պլանները 5-10%-ի չափով էին իրականացվում` մարտական պատրաստությունից մինչև սովորական կենցաղի ապահովում:

Այս ամենից ուղիղ մեկ ամիս անց, երբ ողջ Արցախն ու հատկապես երկրի պաշտպանության համար պատասխանատու կառույցներն ու ստորաբաժանումներն ամբողջությամբ հյուծվեցին, Ադրբեջանն անցավ ռազմական գործողությունների:

Չնայած այն հանգամանքին, որ ՀՀ կառավարիչն այդ օրերին ֆիզիկապես հեծանավազքով չէր զբաղված, սակայն պետության իրադրային արձագանքն առանձնապես չէր տարբերվում այսօր դրսևորած վարքագծից:

ՀՀ իշխանական վերնախավն ընդհանուր գծերով գիտեր, թե ինչ է սպասվում Արցախին, սակայն ոչ միայն տեղից չշարժվեց, այլ Ադրբեջանին ազդանշաններ արձակեց առ այն, որ մտադիր չէ որևէ ձևով արձագանքելու Արցախի նկատմամբ գործողություններին», - գրել է նա:

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան